* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Վիուլեն Այվազյան (հունվարի 1, 1995(1995-01-01)[1], Գյումրի, Հայաստան), հայազգի ֆուտբոլիստ, «Շիրակ», Լատվիայի «Վենտսպիլս» և Բելարուսի «Դնեպր» ֆուտբոլային ակումբների հարձակվող։ Հանդես է եկել Հայաստանի մինչև 17, 19 և 21 տարեկանների հավաքականներում:։
Վիուլեն Այվազյանը ծնվել է Գյումրի քաղաքում, ֆուտբոլային ընտանիքում։ Նրա հայրը և պապը ժամանակին նույնպես եղել են ֆուտբոլիստներ։ Դեռևս պատանի տարիքից Վիուլենը տեղափոխվել է Երևան, տեղի «Փյունիկ» ֆուսբոլային մարզադպրոց։ Ֆուտբոլային այդ դպրոցը Վիուլենի համար դարձավ ակադեմիա, որտեղ նա նվաճեց շատ մեդալներ, այդ թվում նաև Հայաստանի գավաթը՝ եզրափակչում հաղթելով Շիրակին։ Դեբյուտային խաղը բարձրագույն խմբում տեղի ունեցավ 2012 թվականի մայիսի 5-ին՝ 17 տարեկան հասակում, Երևանի «Արարատ»֊ի դեմ խաղում։ 74֊րդ րոպեին փոխարինման դուրս գալով Ղուկաս Պողոսյանի փոխարեն, և 8 րոպե անց դարձավ գոլի հեղինակ՝ թիմին պարգևելով շատ կարեվոր հաղթանակ՝ 2:3 հաշվով[2]։ Իր առաջին իսկ մրցաշրջանում խփած 13 գնդակով դարձավ Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը։ Հատկանշական է, որ երիտասարդ տարիքում արդեն իսպանական El Cazador De Talentos պարբերականը իր կայքում հիշատակել էր մեր ֆուտբոլիստին, նրա խաղաոճը նմանեցնելով բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոյի խաղաոճին։ Այվազյանը Եվրոպա լիգայի 2013-14 թ. խաղարկությունում դառնալով 3 գոլի հեղինակ ՆՀՀ Մակեդոնիան ներկայացնող «Տետեքս»-ի և Լիտվայի բազմակի չեմպիոն «Ժալգիրիս»-ի դարպասը դարձավ ԵԼ-ում գոլ հեղինակած Հայաստանի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստներից մեկը և ընդգրկվեց լավագույն ռմբարկուների ցանկում։ 2017 թ.-ին տեղափոխվեց լատվիական «Վենտսպիլս», այնուհետեվ հանդես եկավ Բելարուսի «Դնեպր Մոգիլեվ» ակումբում։
Այվազյանը իր ելույթները սկսել է Հայաստանի պատանեկան հավաքականում։ Դեբյուտային խաղը տեղի է ունեցել 2011 թվականի օգոստոսի 26-ին «Ռուսաստան»-ի Մ-17 տարեկանների հավաքականի դեմ պաղում, որտեղ հայերը ոչ-ոքի ավարտեցին խաղը՝1:1 հաշվով, իսկ ինքը՝ Այվազյանը, դարձավ միակ գոլի հեղինակը[3]։ 2012 թ. օգոստոսի 16-ին նա դեբյուտեց արդեն Հայաստանի երիտասարդական հավաքականում՝ Քարդիֆում տեղի ունեցաց խաղում, «Ուելս»-ի հավաքականի դեմ, որտեղ մեր ընտրանին 0:1 հաշվով հաղթանակ տոնեց, իսկ Այվազյանը աչքի ընկավ վաստակած 11 մետրանոց հարվածով։