Վիննի Թուխ։ Հելլոուին
Վիննի Թուխ։ Հելլոուին անգլ.՝ Pooh's Heffalump Halloween Movie | |
|---|---|
| Տեսակ | կինոնկար |
| Ժանր | միստիկ ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ |
| Կերպարներ | Վիննի Թուխ և Վագր |
| Հորինված երկիր | Disney's Winnie the Pooh universe? |
| Շարքի մասն է | Դիսնեյի Վիննի Թուխի ֆիլմեր |
| Ռեժիսոր | Էլիոտ Մ. Բուր և Սոլ Էնդրյու Բլինկոֆ |
| Սցենարիստ | Բռայան Հոլֆելդ, Էվան Սպիլիոտոպուլոս |
| Հնչյունավորում | Ջիմ Կամմինգս, Ջիմմի Բեննեթ |
| Պրոդյուսեր | Ջոն Սմիթ |
| Երաժշտություն | Մարկ Ուոթերս |
| Երկիր | |
| Լեզու | անգլերեն |
| Ընկերություն | DisneyToon Studios և Walt Disney Pictures |
| Դիստրիբյուտոր | Buena Vista Home Entertainment և Նեթֆլիքս |
| Տևողություն | 64 րոպե |
| Շարք | Դիսնեյի Վիննի Թուխի ֆիլմեր |
| Թվական | 2005 |
| Կայք | |
Վիննի Թուխ։ Հելլոուին (անգլ.՝ Pooh's Heffalump Halloween Movie), ամերիկյան լիամետրաժ մուլտֆիմ։ Թողարկվել է 2004 թե, սկզբում DVD տարբերակով` առանց կինոթատրոններում կամ հեռուստատեսությամբ հեռարձակելու։ Նկարահանվել է Ալան Միլնի՝ Վիննի Թուխի և իր ընկերների արկածների մասին պատմող հեքիաթների հիման վրա։ Ջոն Ֆիդլերի վերջին դերը (Դնչիկի ձայնը, 1968 թ.) և առաջին մուլտֆիլմը Վիննի Թուխի մասին առանց Փոլ Ուինչելի (Վագրի ձայնը, 1968 թ.)։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախարդական անտառի բնակիչները պատրաստվում են Հելոուինին, ինչպես նաև սա առաջին հելոուինն էր Փղիկի կյանքում։ Խոսելով այս տոնի մասին, Վագրը նրան շատ է վախեցնում։ Մինչդեռ, Վինի Թուխն ուտում է բոլոր քաղցրավենիքները, որ պատրաստել էր Նապաստակը տոնի համար, և այն վտանգի տակ է դնում ամբողջ միջոցառումը։ Վագրն ասում է, որ վերջերս անտառում տեսել է սարսափելի խորհրդավոր արարած Գոբլունին, որն ապրում է սարսափների գյուղում և կարող է իրականացնել յուրաքանչյուր ցանկություն։ Ռուն Փղիկի հետ գաղտնի բոլորից սկսում են փնտրել այդ արարածին, որպեսզի քաղցրավենիք խնդրեն տոնի համար։ Շուտով նրանք գտնում են սարսափների գյուղը` Գոբլունի բնակարանով, սակայն վախենում են այնտեղ մտնել։ Նստում են մոտակայքում և Ռուն, ոգին բարձրացնելու նպատակով, ընկերոջը մի ուրիշ պատմություն է պատմում նախորդ Հելոուինից։ Վագրը, Թուխը, Իան և Դնչիկը գնում են անտառ բոլորին վախեցնելու նպատակով։ Դնչիկն այսպես, թե այնպես վախենում էր այդ տոնակատարությունից, իսկ այդ պահին սկսվում է փոթորիկը, որը Դնչիկին առանձնացնում է ընկերներից։ Նա վախից դողալով, քայլում անտառի միջով և փնտրում է ընկերներին։ Բացահայտում է երկու ուրվականների, որոնք տանջում են իր ընկեր Թուխին։ Չհասկանալով, որ Վագրն է Ավանակի հետ ուրիշ հագուստներով, փորձում է օգնել իր ընկեր Թուխին, բարձր վախենալու ձայն է հանում և նետվում է օգնության։ Դրանից հետո Դնչիկին բոլորը համարում են համարձակ փրկիչ[1]։
Դերերը կրկնօրինակեցին
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ջիմ Կամմինգս | Վիննի Թուխ/Վագր |
| Ջիմմի Բեննեթ | Ռու |
| Ջոն Ֆիդլեր | Դնչիկ |
| Պիտեռ Քալլեն | Իա-Իա |
| Քեն Սենսոմ | ճագար |
| Քեթ Սյուսի | կենգուրու |
| Դեվիդ Օգդեն Սթիրս | պատմող |
| Մայքլ Գոֆ | Գետնասկյուռ |
| Քայլ Սթենջեր | Փղիկ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վիննի Թուխ։ Մեղուն ձեզ նույնպես, 1996 թվականի մուլտֆիլմում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт мультфильма Արխիվացված 2013-03-28 Wayback Machine
- Обзор мультфильма на сайте movies.nytimes.com
- Обзор мультфильма Արխիվացված 2010-08-12 Wayback Machine на сайте monstersandcritics.com
- Обзор мультфильма на сайте fulvuedrive-in.com
|