Վիճակագրական դիտարկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վիճակագրական դիտարկում, վիճակագրական հետազոտության առաջին փուլը, սոցիալ-տնտեսական երևույթների ու պրոցեսների վերաբերյալ մասսայական տեղեկությունների պլանաչափ, գիտականորեն կազմակերպված հավաքում։ Կազմակերպվում է երկու ձևով՝ ա․ հաշվետվություն, բ․ հատուկ (մարդահամարներ, սոցիոլոգիական հետազոտություններ)։ Ըստ փաստերի գրանցման հաճախականության վիճակագրական դիտարկում ստորաբաժանվում է՝ ա․ անընդհատի կամ ընթացիկի, որի ժամանակ փաստերը բացահայտվում և գրանցվում են դրանց առաջացմանը համեմատ, բ․ ընդհատվողի, որի դեպքում փաստերը գրանցվում են պարբերաբար։ Ըստ հետազոտվող համակցության միավորների ընդգրկման տարբերում են՝ ա․ համատարած՝ հաշվառվում են ուսումնասիրվող համակցության բոլոր միավորները, և բ․ ոչ համատարած վիճակագրական դիտարկում՝ գրանցվում են ուսումնասիրված համակցության ոչ բոլոր միավորները (վերջինս լինում է՝ հիմնական զանգվածի, անկետային, մենագրական և ընտրանքային)։ Իրականացման եղանակից ելնելով տարբերվում են՝ անմիջական, փաստաթղթային և հարցումային (գրավոր և բանավոր) դիտարկումներ։ Վիճակագրական դիտարկում անցկացվում է նախապես մշակված պլանով, որը բովանդակում է ծրագրամեթոդաբանական (դիտարկման նպատակի ու խնդիրների սահմանում, օբյեկտի ու միավորի որոշում, ծրագրի մշակում, տեսակի ու եղանակի ընտրություն) կազմակերսյական հարցեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 447 CC-BY-SA-icon-80x15.png