Վիկտոր Ցոյ (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Ցոյ
ՀեղինակՎիտալի Կալգին
Անվանվել էՎիկտոր Ցոյ
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուռուսերեն

«Վիկտոր Ցոյ» (ռուս.՝ «Виктор Цой»), «Հայտնի մարդկանց կյանքը» (ռուս.՝ Жизнь замечательных людей, ЖЗЛ) շարքի՝ ռուս ռոք երաժիշտերին նվիրված գրքերից առաջինը[1], որ պատմում է «Կինո» խմբի առաջատար երաժիշտ[2] Վիկտոր Ցոյի մասին[3]։ Հեղինակը Վիտալի Կալգինն է[4]։ Հատապես նշվում է, որ «ի տարբերություն Ալեքսանդր Ժիտինսկու, Ալեքսեյ Ռիբինի ու այլ «հիշողների» աշխատանքների, Կալգինի գիրքն արժանացել է Ցոյին մոտ մարդկանց, առաջին հերթին՝ «Կինո» խմբի երաժիշտների հավանությանը»[5][6][7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ցոյի մասին արժանավայել գիրք» հրատարակելու գաղափարը հեղինակի մոտ, ըստ իր խոստովանության, ծնվել է դեռ 2010 թվականին, «Ժիտինսկու «Ցոյ ֆորևեր» գրքի լույս տեսնելուց կարճ ժամանակ անց», որը հիասթափեցրել է նրան[8]։

Սկսած 2015 թվականից՝ Մոսկվայի տարբեր հրատարակչություններում լույս են տեսել Վիտալի Կալգինի կենսագրական ուսումնասիրությունները Ցոյի մասին. ըստ «GQ» ամսագրի տեղեկության՝ «էնտուզիաստին աջակցություն են ցուցաբերել Նատալիա Ռազլոգովան ու նրա ամուսինը՝ Եվգենի Դոդոլևը»[9]։

2015 թվականի հունվարին «ЖЗЛ» փոքր շարքում («Молодая Гвардия» հրատարակչություն) լույս է տեսել առաջին գիրքը՝ «Վիկտոր Ցոյ» բայոփիքը[10]։ Հրատարակությունը բաղկացած է երեք մասից, որոնք դասավորված են ժամանակագրական կարգով[11]` մանկություն և պատանեկություն (1962-1977), 1977 թվականից մինչև 1987 թվականն ընկած ժամանակահատված և Վիկտոր կյանքի աստղային ավարտը (1987-1990)[12]։ Քանի որ Կալգինն ստացել է իրավաբանական կրթություն[13], «նա գործում է որպես քննիչ. լրջորեն ու մանրակրկիտ կերպով վերականգնում է դեպքերի ժամանակագրությունը՝ օգտագործելով միայն ստուգված ինֆորմացիա»[5]։

Գրքի պաշտոնական շնորհանդեսը կայացել է 2015 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի շրջանակներում անցկացված Մոսկվայի գրքերի միջազգային ցուցահանդես-տոնավաճառի ընթացքում։

2016 թվականի սեպտեմբերին Մոսկվայի № 117 գրադարանը, որ տեղակայված է Նեկրոսովկա շրջանում (քաղաք Մոսկվա, 2-րդ Վոլսկայա փողոց, տուն 20), կազմել է ընթերցողների մոտ ամենամեծ պահանջարկը վայելող գրքերի ցանկը, որի առաջին հորիզոնականում հայտնվել է «Վիկտոր Ցոյ» գիրքը «Հայտնի մարդկանց կյանքը» շարքից[14]։

Գրախոսականներ ու արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայտնի մարդկանց կյանքը» շարքի «Վիկտոր Ցոյ» գրքի մասին[15] (որը «Музыкальная правда» պարբերականը կոչել է «Ցոյի առաջին ադեկվատ կենսագրությունը»[16]) «Коммерсантъ» թերթի երաժշտական քննադատ Բորիս Բարաբանովը գրել է[17].

Քառասնամյաների սերնդի համար «Ցոյ» և «ЖЗЛ» բառերը մի գրքի շապիկի վրա արդեն բավական են, որ համալրեն իրենց գրադարանը Վիտալի Կալգինի գրքով։ Եվ բոլորովին կարևոր չէ, որ Կալգինը ո՛չ երաժիշտ է, ո՛չ քննադատ, ո՛չ իրադարձությունների մասնակից և ընդհանրապես շատ համեստ, եթե չասենք խորհրդավոր անհատ է։ Իր ստեղծագործության համար տեղեկատվությունը Վիտալի Կալգինը հավաքել է ամենամանրակրկիտ կերպով։ Նրա կողմից մշակվել են բառացիորեն հարյուրավոր աղբյուրներ, որոնցից առնվազն կեսը՝ բնօրինակ հարցազրույցներ, որոնք վերցվել են հեղինակի կողմից։

«Бегемот» փանկ խմբի առաջատար լիդեր Ֆեոդոր Լավրովն ասել է[5].

Գրքում շատ հետաքրքիր բան կա... Եվ հսկայական աշխատանք է արվել։ Իսկ անհեթեթություն թող գրեն նրանք, որոնց ուժի չի պատել այդպես քրտնաջան աշխատել։

«Այս Կամչատկա քաղցր բառը» (ռուս.՝ «Это сладкое слово Камчатка») գրքի հեղինակ-կազմող Վլադիմիր Միտինն ասել է[5].

Քանի որ ես «Կինո» խմբի արվեստի և Վիկտոր Ցոյի երկրպագուն եմ արդեն ավելի քան 15 տարի, հավաքում եմ մասնակիցների հետ կապված տարբեր նյութեր, ապա նման հրատարակություններն ինձ զարմացնել կարող են ոչ այնքան հաճախ։ Բայց պետք է ուղղակի ասեմ՝ տվյալ գիրքն ինձ հաճելիորեն զարմացրել է։

Հեղինակն ինքը կարծում է, որ նմանատիպ ուսումնասիրություններում «դիլետանտն ավելի լավն է պրոֆեսիոնալ լրագրողներից»[18]. հավանաբար դրանով էլ բացատրվում է «վաճառքի բարձր տեմպը»[19]։

Այս աշխատանքում «արտահայտություն արտահայտության հետևից կազմվում է ռուսական ամենագլխավոր ռոքերներից եկի և խմբի դիմանկարը, որը դարձել է մի քանի սերունդների կուռք»[20], «տաս տոկոսը հեղինակային տեքստ է, իննսունը՝ անուղղակի խոսք»[21]։

Գիրքն արժանացել է Ալեքսեյ Վենեդիկտովի հավանությանը[22]։

«Независимая газета» պարբերականը նշել է «երկրպագուի մոտեցման առանձնահատկությունը» Կալիգինի աշխատանքում[23]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ գրախոսներ այս գիրքը համարում են «կատարելության չհասցված»[24], և գրքի նկատմամբ նրանց վերաբերմունքը «միանշանակ» չէ[25], Ռաշիդ Նուգմանովի կայքում երկրպագուները նշել են փաստական սխալների առկայությունը[26], իսկ «Rolling Stone Russia» ամսագիրը նշել է, թե «Ցոյի հետմահու փառքի մասին ասյտեղ գրեթե ոչինչ չկա»[27]։

«Смена» թերթում նշվել է, որ եթե հրատարակչությունը ցանկանա «վերահրատարակել այս աշխատանքը մեծ շարքում, արժի մտածել տեքստը լրացնելու կամ այն վերամշակելու մասին»[19], իսկ «Российская газета» պարբերականի գրախոսողը Կալգինի գրքի մասին ասել է. «հարցրել է բոլորին, ում կարողացել է, բայց չի կարողացել բացատրել գլխավորը»[28], թեև, օրինակ, «Комсомольская правда» պարբերականը գիրքը կոչել է «հետաքրքրաշարժ»[29]։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրքի հերոս Վիկտոր Ցոյը նույնպես շատ է կարդացել «Հայտնի մարդկանց կյանքը» շարքի գրքերը[19][30][31]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Жизнь замечательного человека Цоя». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  2. Поклонник группы «Кино» написал биографию Виктора Цоя - «Life.ru» — информационный портал
  3. «Книга о Цое вышла в серии "Легенды Русского Рока" (новости TopHit.ru)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  4. Издана новая книга о Викторе Цое с уникальными фото и новыми фактами биографии лидера "Кино". Новости - Россия. Metro
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Жизнь замечательного человека Цоя». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  6. Книга о Викторе Цоя вышла в серии ЖЗЛ / "Этот безумный мир" / Radiorus.ru(չաշխատող հղում)
  7. «В серии «ЖЗЛ» выходит книга о Викторе Цое». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  8. Автор книги «Виктор Цой»: Музыканты «КИНО» давали интервью лишь тем людям, кого считали адекватными | newsvo.ru — новости Вологодской области
  9. http://www.gq.ru/lifestyle/komu-prinadlezhat-pesni-viktora-coya#!
  10. Виталий Калгин «Виктор Цой»
  11. Новая книга о Цое(չաշխատող հղում)
  12. Как Виктор Цой первую гитару купил - Культура - Вечерний Петербург
  13. Вышла книга о лидере группы «Кино». Ее автор – юрист из Чебоксар | Советская Чувашия
  14. «Книга о Викторе Цое стала самой востребованной у читателей Некрасовки» (ռուսերեն). nekrasovka.mos.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
  15. «Группа «Кино» теперь под обложкой - Вечерняя Москва». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  16. Жизнь замечательного человека Цоя : » © Газета «Музыкальная правда», Книги, Музыка, Цой » Издательский Дом «Новый Взгляд» » Издательский Дом "Новый Взгляд" »
  17. Легенда в хронологическом порядке – Weekend – Коммерсантъ
  18. «Блог Евгения Додолева - «Цой. Последний герой современного мифа»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  19. 19,0 19,1 19,2 «Цой вышел в замечательные люди». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  20. Лучшие книги года о музыке: что читать, чтобы было интереснее слушать – Москва 24, 29.12.2016(չաշխատող հղում)
  21. Все на месте, да что-то не так - Музыка - Газета «Культура»
  22. Алексей Венедиктов — Персонально ваш — Эхо Москвы, 08.11.2015
  23. Виктор Цой, каким он был и каким его воспринимали / / Независимая газета
  24. Виталий Калгин - "Виктор Цой" | Рецензии | Наш НеФормат
  25. Журнальный зал: Нева, 2016 №1 - Светлана Абросимова - «Жизнь в стеклах витрин», или Стиль vs фактура
  26. Йя-Хха - Сложная ситуация
  27. http://www.rollingstone.ru/style/review/21673.html
  28. Вышла самая увлекательная и мудрая книга о музыке и звездах 80-90-х — Рамблер/новости
  29. Виталий Калгин «Виктор Цой»(չաշխատող հղում)
  30. Виктор Цой и группа Кино: Цой Forever. Часть 1
  31. Kniga.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]