Վիկտոր Սելեզնյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Սելեզնյով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր փետրվարի 13, 1951(1951-02-13) (73 տարեկան)
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան

Վիկտոր Սելեզնյով (ռուս.՝ Ви́ктор Алекса́ндрович Селезнёв, փետրվարի 13, 1951(1951-02-13)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և 1999 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի բարձրագույն դիվանագիտական դասընթացներ։

1973 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1994 թվականից մինչև 2000 թվականը հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի ավագ խորհրդական, գլխավոր խորհրդական, բաժանմունքի պետ։
  • 2000 թվականից մինչև 2004 թվականը Մալայզիայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 2004-ից մինչև 2008 թվականը՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՍԵԱՆ երկրների դեպարտամենտի և համաասիական խնդիրների տնօրենի տեղակալ։
  • 2008 թվականի հունվարից մինչև 2009 թվականի հուլիսը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության համաասիական խնդիրների տնօրենի տեղակալ։
  • 2009 թվականի հուլիսի 31-ից մինչև 2015 թվականի հունվարի 30-ը Բրունեյում զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը[1][2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2002 թվականի մայիսի 22)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Российской Федерации от 31.07.2009 № 880 «О назначении Селезнева В.А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Государстве Бруней-Даруссалам»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.
  2. Указ Президента Российской Федерации от 30.01.2015 № 42 «О Селезневе В.А.»
  3. «Указ Президента Российской Федерации от 22.05.2002 № 501 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]