Վիկտոր Կալաշնիկով
Վիկտոր Կալաշնիկով | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 16, 1942 |
Ծննդավայր | Matay, Aksu District, Ալմաթի շրջան, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 27, 2018[1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Իժևսկ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Kalashnikov Izhevsk State Technical University? |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու |
Երկեր | PP-19 Bizon? |
Մասնագիտություն | նախագծող ճարտարագետ, ճարտարագետ և firearms designer |
Աշխատավայր | Կոնցեռն «Կալաշնիկով» |
Ծնողներ | հայր՝ Միխայիլ Կալաշնիկով, մայր՝ Yekaterina Kalashnikova? |
Պարգևներ և մրցանակներ |
Վիկտոր Միխայլովիչ Կալաշնիկով (հուլիսի 16, 1942, Matay, Aksu District, Ալմաթի շրջան, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 27, 2018[1], Իժևսկ, Ռուսաստան), խորհրդային և ռուս հրաձգային զենքի կոնստրուկտոր, «Կալաշնիկով» կոնցեռնի առաջատար ինժեներ, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր կոնստրուկտոր։ Ուդմուրտիայի Հանրապետության ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ[2][3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկտոր Միխայլովիչ Կալաշնիկովը ծնվել է 1942 թվականի հուլիսի 16-ին, հրաձգային զենքի խորհրդային կոնստրուկտոր Միխայիլ Տիմոֆեևիչ Կալաշնիկովի ընտանիքում[4]։
1966 թվականին ավարտել է Իժևսկի մեխանիկական ինստիտուտը, որից անմիջապես հետո սկսել իր կարիերան Իժևսկի մեքենաշինական գործարանի նոր արտադրանքների զարգացման բյուրոյի գլխավոր կոնստրուկտորների բաժնում[2][3]։
Ներկայացրել է Իժմաշ գործարանը զենքի միջազգային ցուցահանդեսներում։
Ունի երկու երեխա (որդիներ՝ Միխայիլը և Ալեքսանդրը)։
Մահացել է 2018 թվականի մարտի 27-ին Իժևսկում, յոթանասունհինգ տարեկան հասակում[2][3][5]։ Հուղարկավորվել է մարտի 30-ին Իժևսկի Հարավային գերեզմանատանը[6]։
Մշակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկտոր Միխայլովիչը (որպես հեղինակ և որպես համահեղինակ) մասնակցել է 30 գյուտերի ստեղծմանը, որոնք պաշտպանված են գյուտերի ԽՍՀՄ և ՌԴ արտոնագրերի հեղինակային իրավունքի վկայականներով։ Մշակել է «ԱԼ-7» ինքնաձիգը, ինչպես նաև զինված ուժերում ընդունված հետևյալ նմուշները.
- ՊՊ-19 «Բիզոն»,
- ՊՊ-19-01 «Վիտյազ» (ՊՊ-19 «Բիզոնի» փոփոխությունը)։
Կալաշնիկովի ինքնաձիգը յուրացնելիս կատարել է բազմաթիվ ուսումնասիրություններ, հայտնաբերել արտադրանքի կայունության, ամրության և հուսալիության վրա ազդող մի շարք գործոններ, գյուտերի մակարդակում մշակել է մի շարք միավորներ և մասեր։
Հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Калашников В. «Бизон» проверен в бою // Военный парад : журнал. — 2002. — Т. 51. — № 03. — С. 34—35. — ISSN 1029-4678.</ref>
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Պատվո նշան» հուշամեդալ (AK74 ինքնաձիգի մշակման համար)։
- «Մոսկվայի 850-ամյակի» հուշամեդալ։
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր կոնստրուկտոր։
- Ստանդարտացման և չափագիտության պետական կոմիտեի «Որակի և անվտանգության երաշխիք» ոսկե մեդալ։
- «Հովանավորներ» միջազգային բարեգործական հիմնադրամի «Պատիվ և օգուտ» մեդալ։
- Զենքի արդյունաբերության պատվավոր աշխատող։
- Ուդմուրտիական Հանրապետության ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.istu.ru/smi/news/7532-ushel-iz-zhizni-viktor-mikhajlovich-kalashnikov
- ↑ 2,0 2,1 2,2 «Ушел из жизни Виктор Михайлович Калашников». ФГБОУ ВО ИжГТУ им. М.Т. Калашникова. 2018 թ․ մարտի 28. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Умер конструктор оружия Виктор Калашников». РИА Новости. 2018 թ․ մարտի 28. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Калашников Михаил Тимофеевич (родился в 1919 г.)». www.megasword.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Конструктор стрелкового оружия Виктор Калашников умер в Ижевске». www.pnp.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Конструктора-оружейника Калашникова похоронили в Ижевске». ТАСС. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հուլիսի 16 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- Մարտի 27 մահեր
- 2018 մահեր
- Ռուսաստանում մահացածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս գյուտարարներ
- Ռուս ճարտարագետներ
- Ճարտարագետներ
- Ռուս զինագործներ
- Տեխնիկական գիտությունների թեկնածուներ
- Խորհրդային գյուտարարներ