Վիկտորիա Տեսլյուկի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտորիա Տեսլյուկի սպանություն
Ծնվել էհունվարի 20, 1995(1995-01-20)
Մահացել էմարտի 26, 2011(2011-03-26) (16 տարեկան)

Վիկտորիա Ռոբերտովնա Տեսլյուկ (հունվարի 20, 1995(1995-01-20) - մարտի 26, 2011(2011-03-26)), Մոսկվայաբնակ աշակերտուհի, «Лукойл»–ի թոփ մենեջերներից մեկի՝ Ռոբերտ Եվգենեվիչ Տեսլյուկի դուստր։ 2011 թվականի մարտի 26–ին՝ տասնվեց տարեկան հասակում, անհայտ կորել է Մոսկվայի մարզի Միտիսչինսկի շրջանում[1]։ Վիկտորյայի դին հայտնաբերվել է 2011թվականի ապրիլի 27-ին Մերձմոսկովյան Տալդոմի շրջանում[2], իսկ մայիսի 12-ին քննչական կոմիտեի հաղորդագրությունից հայտնի է դարձել դիակի ճանաչման մասին։

Սպանությունը մեծ արձագանք է բարձրացրել ռուսական և արտասահմանյան բազմաթիվ երկրներում[3][4][5]։

Անհետացման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
Տունը, որտեղ Վիկտորիան ապրել է տատիկի հետ
Ավտոբուսի կանգառը, որտեղ ենթադրաբար առևանգել էին Տեսլյուկին

2011 թվականի մարտի 26–ին, ժամը 07:15–ին, Վիկտորիա Տեսլյուկը, ով ապրում էր տատիկի հետ, ասելով նարան, որ գնում է Մոսկվա մաթեմատիկա պարապելու՝ տանից դուրս է գալիս և Մտիշինսկի շրջանի Գրիբկի գյուղի մոտակայքում տեղակայված «Սմորոդինկի» («Смородинки») ընկերության մոտով թեքվում է դեպի ավտոբուսի կանգառի կողմ[6]։ Աղջիկը Մոսկվայում չի եղել և տուն չի վերադարձել։ Քննվող ավտոբուսի վարորդը նույնպես հաստատեց որ չի հիշում, որ այդ առավոտ Վիկտորիան գնացած լինի իր ավտոբուսով[7]։

Մարմնի հայտնաբերումը և հետաքննությունը։[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի ապրիլի 27-ին Մոսկվայի շրջանի, անտառային շրջանի մոտակայքում գտնվող «Ռոդնիկ» («Родник») պարտեզային ընկերության մոտով պատահական անցորդի կողմից հայտնաբերվել է կնոջ դին։ Մարմինը տեսողական ճանաչման չի ենթարկվել՝ անտառային կենդանիների ուժեղ վնասվածքների և բնականորեն փտած փոփոխությունների հետևանքով, սակայն դիակի տակ հայտնաբերվախ են եղել զարդեր որոնք պատկանել են Տեսլյուկին։ Հարազատները չկարողացան ճանաչել սպանված Վիկտորիային[8]։

Հետաքննության միջոցառումների շրջանակներում նշանակված էր մարմնի գենետիկական փորձաքննություն՝ նրա նույնականացումը հաստատելու նպատակով։ 2011 թվականի մայիսի 12-ին հրապարակվել է հաղորդագրություն, որ փորձագետները եզրակացրել են հայտնաբերված մարմինը Վիկտորիա Տեսլյուկին պատկանելու մասին։ Ինչպես նաև, փորձագետների կարծիքով, Տեսլյուկի մահը վրա է հասել գանգուղեղային բաց վնասվածքի՝ գանգի կոտրվածքի հետևանքով։ Ենթադրաբար աղջիկը սպանված է եղել հենց անհետացման օրը։ Հետաքննությունը նաև կարծում է, որ Տեսլյուկին սպանելուց առաջ կտտանքների են ենթարկել (դրա մասին վկայում են նրա մարմնի վնասվածքները՝ կոտրված քիթը, ծնոտը, ատամները, գանգի վրա հայտնաբերվել են բութ գործիքով կատարված ութ կոտրվածք)[9]։ Պարզվել է նաև որ Տեսլյուկը պաշտպանվել է հնարավոր մարդասպանից, քանի որ նրա եղունգների տակ հայտնաբերվել են վերոնշյալ մարդասպանի հագուստի միկրոմասնիկներ (փորձքգետները եկան եզրահանգման որ հանցագործը հագել էր Բոլոնիայի վերարկու)[10]։

Հետաքննությունը պարզել է, որ մահացածը չի բռնաբարվել, ինչպես նաև չեղարկվել է կողոպուտի նպատակով սպանության վարկածը, քանի որ նրա թանկարժեք իրերը մնացել էին այնպես ինչպես կային (կորել էին միայն պայուսակը և բջջային հեռախոսը)։ Նրա անհետացումից հետո ոչ ոք չի դիմել Վիկտորիայի ծնողներին փրկագին վճարելու պահանջով[11]։

Հետաքննությունը ենթադրում էր, որ Վիկտորիան անցնող մեքենայի վարորդի զոհն էր, որին կանգնեցրել էր Մոսկվա հասնելու համար։ Սպանության շարժառիթները, ինչպես նաև հնարավոր չարագործի ինքնությունը մնում են չբացահայտված։

Առանձին ԶԼՄ-ներում հայտնվել էր տեղեկություն, որ Տեսլյուկը բողոքել է իր ընկերուհիներին, որ անհայտ մարդիկ, մեքենայով նրան հետապնդում են[12]։ Ինչպես նաև հայտնի դարձավ, որ Վիկտորիան համացանցի օգնությամբ վաճառել է Միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանիների կաշիներից պատրաստված իրեր[13]։ Հրապարակված մեջբերումներից ելնելով, հանգուցյալի ինտեռնետ-օրագրից հետևում էր, որ Վիկտորիան անծանոթ չէր ալկոհոլի օգտագործմանը և, իր համադասարանցիների ասելով, նա 2010 թվականի սեպտեմբերից ներկա չի գտնվել դպրոցի պարապունքներին[14]։ Բացի դրանից, Վիկտորիայի ընկերներից հայտնի է դարձել, որ աղջիկը գերադասել է հանդիպել իրենից տարիքով մեծ՝ «լավ մեքենաներով» տղաների հետ, որոնցից մեկի հետ պատրաստվում էին ամուսնանալ, իսկ անհետացումից որոշ ժամանակ առաջ վիճել է իր սիրելիի հետ[15]։ Սակայն հաստատապես հայտնի չէ, արդյոք ինչ որ ձևով կապ ունեն այդ փաստերը աղջկա սպանության հետ։

2011 թվականի մայիսիվերջին հայտնի է դարձել, որ հետաքննիչներին հաջողվել է հայտնաբերել մարդասպանի հագոստի որոշակի մասնիկներ, հայտնաբերվել էին մարդասպանի մաշկի միկրոսկոպիկ մասնիկներ մահացածի եղունգների տակ, ինչի շնորհիվ գիտնականներին հաջողվել է պարզել չարագործի գենետիկ կոդը[16]։

2011 թվականի դրությամբ սպանության մեջ կասկածվողները չեն բացահայտվել, չնայած Վիկտորիայի հարազատների և ընկերների հետևություններից[17]։

НТВն ալիքով «Վասերմանի արձագանքը» հեռուստահաղորդումով (2012 թվականի դեկտեմբերի 8-ի եթեր, հաղորդում 7) հրապարակվել էր տեղեկություն «կովկասցիների խմբավորումները» խմբի Տեսլյուկի սպանության հետ կապ ունենալու մասին, հետագայում բացահայտված պոլիգրաֆի միջոցով[18], սակայն ուրիշ ոչ մի հեռուստահաղորդումներում այն չի հայտնվել։

ՌԲԿ-ի տվյալներով, 2013 թվականի հունիսին Տեսլյուկի սպանության շարժառիթները մնում էին չբացահայտված, իսկ մարդասպանները՝ չգտնված[19]։

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքննությունը Վիկտորիայի սպանույան վերաբերյալ դիտարկել է մի քանի վարկածներ։

  • Ի սկզբանե որպես առաջնային է համարվել կենցաղային հողի վրա սպանության վարկածը[20],
  • ավելի ուշ հիմնական պատճառը եղել է նրա հորից վրեժ լուծելը[21][22],
  • ինչպես նաև կան խանդից[23] կամ նախանձից սպանության տարբերակներ[24]։

Հասարակության արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Московский комсомолец» թերթի գլխավոր խմբագիր՝ Պավել Գուսևը ենթադրում է, որ ԶԼՄ-ներում դրա հետ կապված իրադարձությունների, Վիկտորիայի կորստն ու հետագա լուսաբանումը լրագրողական հանրությունից պահանջում է մշակել խարտիա, սահմանելով բարոյական նորմեր լրագրողների համար, ողբերգական իրադարձությունները նկարագրելիս։ Գոսևը կարծում է, որ «Գրանցել և վայելել թե ինչպես է տեղի ունեցել հանցագործությունը, թե ինչպես են կտրատում մարդուն, դա լրագրություն չէ»[25]։

Այդ մասին հայտարարել է ՌԴ պետական դումայի պատգամավոր, դումայի սահմանադրական օրենսդրության կոմիտեի ղեկավար Վ․ Ն․ Պլիգինը։ Նա առաջարկեց, մշակել «մասնագիտական էթիկայի օրենսգիրք» այն մասին, թե ինչպես կարելի է հայտնելողբերգական դեպքերի մասին, ընդ որում պատգամավորը նշել է, որ նրան դրան դրդել են Վիկտորիա Տեսլյուկի մահվան վերաբերյալ ԶԼՄ-ների տեսակետները[26]։

ՌԴ Հանրային պալատի անդամ, փաստաբան Ա. Գ. Կուչերենան, պաշտպանելով Պլիգինի կարծիքը, արտահայտվել է դրական, որ ԶԼՄ-ները վարչական և քաղաքացիաիրավական պատասխանատվություն կրեն նյութերի հրապարակման ժամանակ էթիկայի նորմերի խախտման համար։ «Այս հարցը պետք է հրապարակավ քննարկել, այդ թվում նաև Հանրային պալատում, և էթիկայի կանոնների խախտումների համար ինչ-որ կանխարգելիչ միջոցներ կարելի է կիրառել՝ ադմինիստրատիվ պատասխանատվություն, կամ էլ քաղաքացիաիրավական պատասխանատվություն», - ասում է պատգամավորը[27]։

Միևնույն ժամանակ Պետդումայի մեկ այլ պատգամավոր, Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կոմիտեի փոխնախագահ Բ․Լ․ Ռեզնիկը կարծում է, որ լրագրողական համայնքի ներսում էթիկական կոդեքսներն անօգուտ են։ Պետք է ընթերցողներին լավ ճաշակ սերմանել և դաստիարակել ԶԼՄ-ների ներկայացնողների ներքին մշակույթը, որպեսզի անհետանան «դեղին» նորությունները, նման Վիկտորիայի սպանության մասին հաղորդումների, - կարծում է պատգամավորը։

«Ռուսների համազգային միավորումը» ի դեմս Ա. Թուրիկի, Ս. Վորոբյովի և Վ. Բասմանովի, 2011թ. մայիսի 7-ին հանդես է եկել «ՌԴ-ում երեխաների սպանությունների հետ կապված իրավիճակի մասին» հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է՝ «2011 թվականի մայիսի սկզբին[28] աննախադեպ դաժանագին սպանություն է կատարվել տասնվեցամյա աղջիկ՝ Վիկտորիա Տեսլյուկի վրա։ Նմանատիպ վայրագ սպանություններ հաճախ են տեղի ունենում մեր Երկրի երեխաների վրա։ Այս ռեժիմի շնորհիվ այդ սպանությունները կդառնան սովորական երևույթ»[29]։

«Միանգամայն գաղտնի» հրատարակության վարկածի համաձայն՝ այսպես կոչված «Տեսլյուկի գործը» ներառվել է 2011 թվականի ռուսական խոշորագույն սկանդալների թվում[30]։ Ըստ ՌՆՀ-ի «լուրեր»-ի (2018 թվական, ապրիլ) Վիկտորիա Տեսլյուկի սպանությունը դասվում է չբացահայտված մնացած Ռուսաստանի առեղծվածային սպանությունների շարքին[31]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կորել է Վիկտորիա Տեսլյուկը, 16տարեկան». Эхо Москвы. 2011 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  2. Арефьев, Егор (2011 թ․ մայիսի 3). «Արդյոք սպանված է «Лукойл»-ի թոփ-մենեջերի աղջիկը, կպարզի ԴՆԹ-ի փորձագետը». Կոմսոմոլսկայա պրավդա. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  3. Alpert I., Lucas (2011 թ․ մայիսի 3). «Russian oil tycoon's daughter, Viktoria Teslyuk, found murdered near Moscow». New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  4. Elder, Miriam (2011 թ․ մայիսի 6). «Kidnappings scare rich Russian parents». Globalpost. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  5. «Viktoria Teslyuk, fiica directorului Lukoil Robert Teslyuk, gasita moarta langa Moscova». observator.ro. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  6. «Лукойл»-ի թոփ մենեջերի դստեր՝ Վիկտորիա Տեսլյուկի դաժան սպանությունը
  7. В настоящее время переквалифицировано на статью 111 УК РФ («Умышленное причинение тяжкого вреда здоровью»)
  8. Хожателёва, Юлия (2011 թ․ մայիսի 12). «Убитая в Подмосковье девушка — дочь топ-менеджера «Лукойла» Виктория Теслюк». Կոմսոմոլսկայա պրավդա. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  9. «Новая подробность в деле Теслюк — девушка сама села в машину к убийцам». NEWSru.com. 2011 թ․ մայիսի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  10. «Дочь топ-менеджера «Лукойла» убита загадочными мстителями на автомобиле-«призраке»». NEWSru.com. 2011 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  11. Низамов, Ринат (2011 թ․ մայիսի 4). «Дочь топ-менеджера «Лукойла» сама села в машину к убийцам?». Կոմսոմոլսկայա պրավդա. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  12. Васин, Р. (2011 թ․ մայիսի 5). «За дочерью топ-менеджера «Лукойла» велась слежка». Евросми. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  13. «Убитая Виктория Теслюк торговала сумками из животных из Красной книги». neva24. 2011 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  14. Низамов, Ринат (2011 թ․ մայիսի 13). «Из дневника таинственно погибшей 16-летней дочери топ-менеджера «Лукойла»: «Моя смелость ни к чему хорошему не приведет»». Կոմսոմոլսկայա պրավդա. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  15. Низамов, Ринат (2011 թ․ մայիսի 19). «Друзья дочери топ-менеджера «Лукойла»: «В последнее время Вику подвозили взрослые мужчины на джипе»». Կոմսոմոլսկայա պրավդա. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  16. «После убийства дочери топ-менеджера «Лукойла» сыщики готовят «нанопрорыв» в криминалистике и уже нашли ДНК убийцы». NEWSru.com. 2011 թ․ մայիսի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  17. «Следствие провело обыски по делу об убийстве Виктории Теслюк». Полит.ру. 2011 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  18. НТВ. — Минута 10:20 - 10:40 видеозаписи передачи (2012 թ․ դեկտեմբերի 24). «Реакция Вассермана. Вып. 07. Эфир от 08.12.2012». Русский Обозреватель. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 24-ին.
  19. «Похитителям сына Касперского вынесен приговор. Все признаны виновными». Сегодня. Главное. РБК-ТВ. 2013 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
  20. «Названа основная версия убийства дочери топ-менеджера «Лукойла»». Lenta.ru. 2011 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  21. «Дочери топ-менеджера Лукойла пришлось платить по счетам отца?». Московский комсомолец. 2011 թ․ մայիսի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  22. «Основной версией убийства Виктории Теслюк назвали месть отцу». gzt.ru. 2011 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 11-ին.
  23. «Гибель дочери топ-менеджера Лукойла: ревность или месть отцу». РБК. 2011 թ․ մայիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  24. Романова, Ольга (2011 թ․ մայիսի 4). «Дочь сотрудника «Лукойла» предчувствовала беду». Единый российский портал. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  25. «Павел Гусев: Расписывать и смаковать, как произошло преступление, — это не журналистика». Трибуна Общественной Палаты. 2011 թ․ մայիսի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  26. «Журналистское сообщество должно более взвешенно подходить к освещению криминальных событий». Эхо Москвы. 2011 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  27. «Кучерена: СМИ должны нести ответственность за нарушение этики в публикациях». Лениздат.ру. 2011 թ․ մայիսի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  28. Так в тексте
  29. «О ситуации с убийствами детей в РФ». Правый взгляд. 2011 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  30. Гудяков, Роман. «Скандалы 2011». Совершенно секретно. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  31. Руслан Кривобок (28.04.2018). «Cамые загадочные убийства, оставшиеся нераскрытыми». РИА «Новости». Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]