Վիբորգի շրջան (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիբորգի շրջան
Выборгский район
Կոորդինատներ: 60°7′0″ հս․ լ. 30°14′0″ ավ. ե. / 60.11667° հս․. լ. 30.23333° ավ. ե. / 60.11667; 30.23333
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵնթարկումՍանկտ Պետերբուրգ
Շրջանի ղեկավարՎալերի Գարնեց[1]
Հիմնադրված է1917 թ.
Առաջին հիշատակում1737
Մակերես115,38[2] կմ²
Բնակչություն447562 [3] մարդ
Փոստային ինդեքս194xxx
Փոստային ինդեքսներ194000–194999
Պաշտոնական կայքgov.spb.ru/gov/admin/terr/reg_viborg
##Վիբորգի շրջան (Սանկտ Պետերբուրգ) (Ռուսաստան)
Red pog.png

Վիբորգի շրջան (ռուս.՝ Выборгский район), Սանկտ Պետերբուրգ քաղաքի 18 վարչական շրջաններից մեկը, որը տեղակայված է քաղաքի հյուսիսային մասում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական Վիբորգի շրջանը հանդիսանում է նախահեղափոխական Վիբորգի ժառանգը։ Սկզբնական շրջանում այս անվամբ էր կոչվում Պետերբուրգի ողջ աջ մասը, քանի որ այնտեղից էր սկիզբ առնում Վիբորգ փողոցը։

1917 թվականի մարտ-մայիս ամիսներին Վիբորգի շրջանը Պետրոգրադում ձևավորված առաջին 15 շրջաններից մեկն էր։

1922 թվականի հուլիսի 12-ին Վիբորգի շրջանին միացվեց Պորոխովսկոյ շրջանը։

1936 թվականի ապրիլի 9-ին Վիբորգի շրջանից առանձնացավ Կրասնոգվարդեյսկի շրջանը։

1952 թվականի հունվարի 28-ին ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի հրամանով շրջանը վերանվանվեց Ստալինսկի։

1954 թվականի ապրիլի 3-ին Լենինգրադի մարզի Պարգոլովսկի շրջանի վերացումից հետո Ստալինսկի շրջանին անցան Լևաշովո և Պարգոլովո գյուղերը։

1958 թվականի հունվարին շրջանը կրկին վերանվանվեց Վիբորգի[4]:

Քաղաքային օկրուգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լևաշովո
  • Պարգոլովո
  • Սամպսոնիևսկոյե
  • Սվետլանովսկոյե
  • Սոսնովսկոյե
  • Սանկտ Պետերբուրգի 15-րդ քաղաքային օկրուգ
  • Պարնաս
  • Շուվալովո-Օզյորկի

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանում տեղակայված է տարբեր բնույթի 30 722 ընկերություններ, որոնցից փոքր կազմակերպություններ են 11 154-ը, անհատ ձեռնարկություններ՝ 5024։ Շրջանում աշխատում է մոտ 140 000 մարդ[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]