Վերմիկուլիտաբետոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերմիկուլիտաբետոն, թեթև բետոնի տարատեսակ, որում որպես լցանյութ օգտագործվում է փքած վերմիկուլիտը։ 250-400 կգ/մ³ միջին (ըստ ծավալի) խտությամբ վերմիկուլիտաբետոն օգտագործում են արդյունաբերական սարքավորման ջերմամեկուսացման և շենքերի պատող կոնստրուկցիաների տաքացման համար։ Առավել ծանր կոնստրուկտիվ-ջերմամեկուսիչ վերմիկուլիտաբետոն (միջին խտությունը՝ 600-1000 կգ/մ³) օգտագործում են որմնապանելներ, բլոկներ և այլ պատող կոնստրուկցիաներ պատրաստելու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 413