Վերին Գեթսբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Վերին Գեթսբի
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Հեռախոսային կոդ01327
Փոստային դասիչNN11
Պաշտոնական կայքnorthantscalc.gov.uk/local-council-contacts/catesby
Վերին Գեթսբի (Միացյալ Թագավորություն)##
Վերին Գեթսբի (Միացյալ Թագավորություն)

Վերին Գեթսբի, Գյուղաքաղաք Գեթսբիի վանական համալիրի տարածքում (Նորդամփտոնշիր), Դավենտրիից 5,6 կմ հարավ արևմուտք։ Բարձր է ծովի մակարդակից 550 ոտնաչափ (170մ)[1]։Բնակչությունը ներառված է Հելլիդոնի կազմի մեջ։

Հնեաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականին ,Վերին Գեթսբիից հարավ, Գեթսբիի թունելի կառուցման ժամանակ 575 յարդ (526մ) խորության վրա հայտնաբերվեց հռոմեական մոխրապատ սափոր[1]։

Գյուղ[խմբագրել | խմբագրել կոդը]

1389 թվականին Վերին Գեթսբին վերանվանվել է Գեթսբիի վրա[1] ։Փոքր գյուղ է[1]։Ժամանակակից գյուղը կառուցված է 19֊20֊րդ դարերում կառուցված տներով, սակայն շրջապատված է բազմաթիվ հողակերտ պատկերներով,որոնք ցույց են տալիս քոթեջների և գյուղի հիմնական փողոցի տեղը[1]։Ներկայիս գյուղը շրջապատված է դաշտերով,որոնցում դեռևս պահպանվում են միջնադարյան անասնապահության հետքերը[1]։

Գեթսբի ամրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեթսբի ամրոցը Ջակոբեթան ոճի ամառանոց է՝ Վերին Գեթսբիից արևմուտք , 370մ (400 յարդ) հեռավորության վրա։Կառուցվել է 1863 թվականին և ընդարձակվել է 1894 թվականին։Այն կառուցված է 16֊րդ դարում Գեթսբիի Աբբայությունից բերված փայտե գերաններից[2],17֊րդ դարում կառուցված փայտե պատուհաններից և շաքարեղեգե առաստաղներից[2]։

Գեթսբի թունել

Գեթսբի թունել[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեթսբի թունելը լքված երկաթուղային թունել է Մեծ Կենտրոնական Հիմնական Գծի վրա։ Այն անցնում է մոտավորապես250 յարդ (230մ) Վերին Գեթսբիից և մոտավորապես 100 յարդ (91մ) ՝ Գեթսբի ամրոցից արևելք։ Թունելի հյուսիսային պորտալը ձգվում է մոտավորապես 400 յարդ (370մ) գյուղաքաղաքից դեպի հյուսիս արևմուտք, իսկ դրա հարավային պորտալը՝ մոտավորապես 0,6 մայլ (1կմ) Չարվելթոնից հյուսիս, Գեթսբի տանող հարավային սահմանի հենց ներսում։

Մեծ Կենտրոնական երկաթուղին նախատեսված էր Հյուսիսային տարածքը Գեթսբիի միջով անցնելու համար[3]։ Այնուամենայնիվ, Գեթսբի ամրոցի բնակիչ՝ Հենրի Աթթենբուրգը, ով սեփականացրել էր հողատարածքի մեծ մասը և պահանջել , որ գծերն անցնեն թունելի տակով[3]։ Թ Օլիվերը և Հորշանի որդին ,ով նախագծել ու կառուցել է Կենտրոնական Ռուգբիի Վուդֆորդ Հալսի գծերի հատվածը, սկսել է կառուցել թունելը 1895 թվականին[1] և ավարտել 1897 թվականին[3]։ Ածխատար գնացքներն էին ,որ առաջին անգամ օգտագործեցին Մեծ Կենտրոնականի փորձարկման համար ՝1895[4] թվականի հուլիսի 25֊ին։ Երկաթգիծը վերջնական շահագործման հանձնվեց 1899 թվականի մարտի15֊ին ։

Թունելն ունի 27 ֆիթ (8,2մ) լայնություն, 25 ֆիթ (7,8մ)բարձրություն, 2,997 յարդ (2,7կմ) երկարություն և 5 արտաքին կայարաններ[4]։ Դրանցից 4֊ը գտնվում են Գեթսբիի սահմաններում և յուրաքանչյուրն ունի 10 ֆիթ (3 մ) տրամագիծ։Հինգերորդը Հելլիդոնի սահմանակիցն է և ունի15 ֆիթ (4.6 մ) տրամագիծ և ամենամեծն է։ Մոտավորապես 2․200․000մ3 նյութ է օգտագործվել թունելի կառուցման համար[4]։ Եվ թունելը, եվ պորտալները, եվ կայարանները երեսապատված են Ստաֆֆորդշայրից բերված աղյուսով և ընդհանուր առմամբ օգտագործվել է 30 միլիոն աղյուս[3]։

1906 թվականի հունվարի 4֊ին Դաուն Թրեքի գիծը ջարդվել էր և դուրս էր նետել Լոնդոնի Մարիլեբոնից դեպի Մանչեստեր Փիքքադիլլի մեկնող երեկոյան ճեպընթացը , որի մեջ կային 50 ուղևորներ։ Գնացքը շարժվում էր 97կմ/ժ արագությամբ և ուներ 440 յարդ (400մ) երկարություն։ Բոլոր հինգ վագոնները դուրս էին նետվել գծերից, վերջին վագոնը մխրճվել էր դիմացի բեռնատար վագոնի մեջ։ Ճեփընթացի անձնակազմը գործադրել էր ամեն ջանք պահպանելու համար իրենց գնացքը՝ վարորդը ճայթիչը դրել էր գծերից մեկի վրա, հսկիչը հնչեցրել էր գնացքի սուլիչը։ Նրանք երկուսն էլ ազդարարել էին մոտալուտ վտանգի մասին[4]։

1966 թվականի սեպտեմբերի 5֊ին Բրիտանական Երկաթուղիները փակեցին Մեծ Կենտրոնականի Հիմնական Գիծը, որն անցնում էր թունելի միջով, և կարճ ժանամակ անց գնացքները դուրս հանվեցին[3]։ Վերջին տարիներին հաճախ է քննարկվում թունելի վերաբացման հարցը։ «Չիլթերն Երկաթուղիները » մեծ հետաքրքրություն է ցուցաբերել երկաթուղին վերաբացելու համար որպես Ռուգբի, և նույնիսկ որպես Լայցեստեր։ Արդյունքում 2014 թվականի հոկտեմբերին հրապարակվեց Գեթսբի թունելը Ֆորմուլա Մեկի մեքենաների փորձարկման բաց թունել դարձնելու որոշումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 RCHME 1981, pp. 37–43
  2. 2,0 2,1 Pevsner & Cherry 1973, p. 145.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Boyd-Hope & Sargent 2007, p. 76
  4. 4,0 4,1 4,2 4,3 "Catesby Tunnel". Forgotten Relics of an Enterprising Age. Four by Three. 2013. Retrieved 9 November 2013.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Boyd-Hope, Gary; Sargent, Andrew (2007). Railways and Rural Life: S W A Newton and the Great Central Railway. Swindon: English Heritage and Leicestershire County Council. ISBN 978-185074-959-2.
  • Pevsner, Nikolaus; Cherry, Bridget (revision) (1973) [1961]. Northamptonshire. The Buildings of England (2nd ed.). Harmondsworth: Penguin Books. էջ 145. ISBN 0-14-071022-1.
  • RCHME, ed. (1981). «Catesby». An Inventory of the Historical Monuments in the County of Northamptonshire. Vol. 3 – Archaeological sites in North-West Northamptonshire. London: Royal Commission on the Historical Monuments of England. էջեր 37–43.