Վերբա (շարժական զենիթահրթիռային համակարգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերբա
9К333
Վերբա համակարգը միջազգային ավիացիոն-տիեզերական սրահում
Տեսակ Շարժական զենիթահրթիռային համակարգ
Նախագծող Ռուսաստան Կոլոմինա մեքենաշինական բյուրո
Փորձարկման սկիզբ 2011
Սկսել է օգտագործվել 2014
Արտադրող Ռուսաստան Դեգտյարյովի անվան գործարան
Արտադրման տարիներ 2014 - մեր օրեր
Օգտագործման տարիներ 2012 - մեր օրեր
Հիմնական օգտագործողներ Ռուսաստան Հայաստան
 Վիքիպահեստի կատեգորիա


«Վերբա» (9К333, հրթիռ - 9М336), ռուսական շարժական զենիթահրթիռային համակարգ, նախատեսված է փոքր բարձրության վրա թռչող օդային թիրախների խոցման համար, կարողանում է խուսափել կեղծ ջերմային թիրախների ազդեցությունից։ Մեծ հավանականությամբ կարողանում է խոցել փոքր ճառագայթող հրթիռները՝ Թևավոր հրթիռներ և ԱԹՍ-ներ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

9К333 կոշտ վառելանյութային հրթիռային համակարգը թույլ է տալիս ոչնչացնել ավելի քան 6 կմ բարձրության և նվազագույնը 4 կմ բարձրության վրա գտնվող թիրախները։ 9М336 հրթիռը սպառազինված է ինֆրակարմիր եռածավալ ինքնանշանառմամբ, այն պաշտպանված է նույնիսկ այն լազերային խոչընդոտներից, որոնք նոր-նոր հայտնվում են տարբեր երկրների սպառազինության մեջ[1]։

Համակարգը ունի կառավարման աշխատանքների ավտոմատացում, որը հայտնաբերում է օդային թիրախներ, այդ թվում խմբակային, որոշում նրանց թռիչքի պարամետրերը ինչպես նաև հրետանավորներին բաշխում է ըստ թիրախների գտնվելու վայրերի[2][3]։

Եթե սովորական զինվորները օգտագործում են շարժական զենիթահրթիռային համակարգը, փորձում են գտնել թիրախը և ոչ միշտ են կարողանում ժամանակին կողմնարոշվել ու հարմար դիրք զբաղեցնել արագ թռչող օբյեկտը խոցելու համար, այդ դեպքում կառավարման աշխատանքների ավտոմատացման համակարգը փոքրածավալ վրիպելուց պաշտպանող համակարգի շնորհիվ կարող է հայտնաբերել մինչև 40 կմ (մոդիֆիկացիա 1Ե), կամ նույնիսկ 80 կմ (մոդիֆիկացիա 2Ե) հեռավորությունից մոտեցող թիրախները, իր հերթին ձայնային հրամաններ տալով համակարգի հրահանգիչին, որպեսզի նա զբաղեցնի հարմար դիրք, արբանյակային սիստեմի շնորհիվ հաշվարկել զինվորի դիրքը և միաժամանակ մյուս աչքով ռադարի տվյալների համաձայն նշել դրա ազիմուտը[4][5]։

ՌԼՍ 1Լ122 շարժական դիտողական համակարգը կարող է օգտագործվել նաև Իգլա զենիթահրթիռային համակարգերի վրա։

Փաստացի Վերբայի կառավարման և հայտնաբերման բաղադրիչները (9В861, 9С931, 9С935 և այլն) նման են «Բառնաուլ-Տ» ՀՕՊ համակարգի բաղադրիչներին[5][6]։

Համակարգի կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

9К333 «Վերբա» համակարգի կազմի մեջ են մտնում՝

  • 9М336 հրթիռը
  • 9П521 արձակման մեխանիզմը
  • փոքրածավալ ռադիոլոկացիոն 1Լ122 հայտնաբերիչը 40-80 կմ
  • 9В861 հսկիչ շարժական կետը
  • 9С931 պլանավորման մոդուլը
  • 9С932−1 հետախուլման և կառավարման մոդուլը
  • 9С933 կրակի կառավարման փոխադրվաող մոդուլը
  • 9С935 կրակի ավտոմատացման կոմպլեկտը
  • ուսումնամարզական միջոցներ

Սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտավարատեխնիկական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրթիռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գործունեության հեռահարությունը, 500—6000 մ[9]
  • Խոցման բարձրությունը, 10—4500 մ[9][10]
  • Մարտական միջոցի զանգվածը, 17.25 կգ
  • Սպեկտրալ ալիքների միավորների քանակը, 3
  • Կիրառում, ցամաքում, օդում և ծովում շարժական և անշարժ կրիչներով[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ПЗРК, который не промахивается, создадут в России // ВПК.name, 30.12.2015
  2. Войска получают новый ПЗРК «Верба» // Военное обозрение
  3. 9К333 Верба, ракета 9М336 Արխիվացված 2014-07-03 Wayback Machine | MilitaryRussia.Ru
  4. ОРУЖИЕ ОТЕЧЕСТВА: оружие и военная техника. «РЛС 122Л». bastion-opk.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
  5. 5,0 5,1 TaDe7am (2011 թ․ հոկտեմբերի 3). «Система "Барнаул". Зенитно-ракетный комплекс». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. «Базовый комплект подсистемы управления ПВО единой системы управления войсками (силами) и оружием в тактическом звене «Барнаул-Т»». www.npp-rubin.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
  7. ПЗРК «Верба» сбивает крылатые ракеты и беспилотники // Популярная Механика, 25.08.2014
  8. «Армянская армия закупила партию ПЗРК «Верба»». PanARMENIAN.Net. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  9. 9,0 9,1 Официальный ролик Рособоронэкспорта
  10. «9К333 «Верба», переносной зенитный ракетный комплекс». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  11. «Ростех :: Новости :: ПЗРК «Верба» будут устанавливать на корабли и вертолёты». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.