Վերարկուով ձի (արձան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
«Վերարկուով ձի»
Կոորդինատներ43°34′23.9″ հս․ լ. 39°43′52.7″ ավ. ե. / 43.573306° հս․. լ. 39.731306° ավ. ե. / 43.573306; 39.731306Կոորդինատներ: 43°34′23.9″ հս․ լ. 39°43′52.7″ ավ. ե. / 43.573306° հս․. լ. 39.731306° ավ. ե. / 43.573306; 39.731306
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Սոչի
Կառուցվել է2007
Շինության ձևըԱրձան
Կառուցել էՀակոբ Խալափյան
Ներկա վիճակըԿանգուն

«Վերարկուով ձի» (ռուս.՝ «Конь в пальто»), ռուսական ասացվածքի անվանի հերոսի արձան։ Տեղադրվել է 2007 թվականի հունիսին Սոչի քաղաքի կենտրոնում և խորհրդանշում է «Кто, кто? Конь в пальто!» (ռուսերենից բառացի` «Ո՞վ է, ո՞վ է։ Վերարկուով ձին է») ասացվածքի անեկդոտային կերպարը։

Հուշարձանի հեղինակն է սոչիաբնակ հայ քանդակագործ Հակոբ Խալափյանը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախ սմբակում գինու գավաթով և ծխոտված ձիատամների արանքում ֆիրմային ծխամորճով, անգլիական թանկարժեք վերարկուն հագին վայելչագեղ ձին նստած է` առաջ ձգելով առջևի վերջույթները։ Ձի ժպտում է ձիու լայն ժպիտով. կյանքը, իբր, հաջողվել է։

Գտնվելու վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի Տեատրալնայա փողոցում, Կենտրոնական շրջանում։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերարկուով ձիու քանդակը 2007 թվականին պատրաստել է սոչիեցի քանդակագործ Հակոբ Խալափյանը: Որպես հուշարձանը ստեղծելու նյութ ծառայել է ավելի քան 80 կգ զանգվածով մեծ տրամագծով սև մետաղից պատրաստված ջրմուղի խողովակի մի կտոր։ Աշխատելիս քանդակագործն օգտագործել է դարբնոցի հնոց, մուրճ, կռան և եռակցման սարք։

Ֆինանսավորումը ստանձնել է Սոչիի բարերարներից մեկը, ծախսերի գումարը 120 հազար ռուբլի է։ Հուշարձանը գնել է Սոչի քաղաքը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]