Վերահսկիչ-դրամարկղային մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վերահսկիչ դրամարկղային մեքենա. էլեկտրամեխանիկական մեքենա առևտրական ձեռնարկություններում գնումների արժեքի, դրամական մուտքերի հաշվարկների, դրամարկղային գործողությունների մեքենայացման համար։ Վերահսկիչ դրամարկղային մեքենան հաշվարկում է արժեքը, իսկ երբեմն՝ նաև մանրը, տպում և տալիս կտրոն, գործողությունները տպում վերահսկիչ ժապավենի վրա, ստացված գումարները կուտակում բաժինների, գանձապահների և մասնավոր արդյունքների հաշվիչներում։ Բացի դրանից, կատարված գործողությունները նշում է երկկողմանի ինդիկատորի վրա, ցուցմունքները հանելու և գումարող հաշվիչները մարելու դեպքում չեկային և վերահսկիչ ժապավենների վրա տպում հաշվիչներում կուտակված գումարները և ընդհանուր արդյունքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 392 CC-BY-SA-icon-80x15.png