Վերահան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերահան, ընդհատ կամ անընդհատ գործողության բեռնամբարձ մեքենա, որը ծառայում է բեռները և մարդկանց կոշտ ուղղաձիգ (երբեմն թեք) ուղղատուներով կամ ռելսային ուղիներով շարժվող հատուկ բեռնակրիչ հարմարանքներով վեր բարձրացնելու համար։ Ըստ հաղորդակից բեռնակրիչ հարմարանքներին ներգործությունը հաղորդելու եղանակի, տարբերում են ճոպանային, շղթայավոր, նշաձողային, պտուտակային և պլունժերային վերահաններից։ Առավել տարածված են ճոպանային վերահանները, որոնց բեռնակրիչ հարմարանքները կախվում են պողպատե ճոպաններից։ Վերահանները որպես կանոն հանդերձված են էլեկտրական կամ (սակավ) հիդրավլիկական հաղորդակներով։ Վերահաններին են վերաբերում վերելակները, շարժասանդուղքները, պատերնոստերները, ֆունիկոււյորները, սկիպային և շինարարական ամբարձիչները (կայմային, ճոպանային, հանքահորային և այլն), պնևմաամբարձիչները (գազլիֆտերը), ավտոմոբիլ-աշտարակների վերահանները, նավամբարձիչները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 392