Վերականգնվող էներգիայի արձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Պարուշևայի Լանդշաֆտային աշտարակներից, Էներգետիկ ցանցային աշտարակների էսթետիկա, 2004 թ․

Վերականգնվող էներգիայի արձան (անգլ.՝ Renewable energy sculpture), Էկոլոգիական արվեստի ուղղություն, որում ներառված են արձաններ, որոնք նաև վերականգնվող՝ արևային, քամու, գեոթերմալ, հիդրոէլելեկտրական կամ մակընթացային էներգիայի աղբյուր են։

Ուղղության առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերականգնվող էներգիայի քանդակի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այս ուղղության արվեստագետները ստեղծում են գործեր, որտեղ համատեղվում են գեղագիտությունը և էներգիայի առաջացման և խնայողության ֆունկցիոնալ հատկությունները։ Այս զարգացող ոլորտում պրակտիկայով զբաղվող մասնագետները հաճախ աշխատում են ըստ Էկոդիզայնի չափանիշների։

Վերականգնվող էներգիայի օգտագործմամբ քանդակի գաղափարը առաջին անգամ առաջարկել են այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Պատրիս Ստելեստը, Սառա Հոլը, Ջուլիան Հ. Սքաֆը, Պատրիկ Մարոլդը, Ելենա Պարուչևան, ճարտարապետներ Լաուրի Չեթվուդը և Նիկոլաս Գրիմշոուն, Իլինոյսի համալսարանի պրոֆեսոր Բիլ Բեքեթը։ Կիսելով էկոլոգիական արվեստի գաղափարները՝ նրանք կարծում են, որ իրենց աշխատանքի գեղագիտական մասը անքակտելիորեն կապված է կառույցի էկոլոգիական գործառույթի հետ։ Բացի այդ, վերականգնվող էներգիայի քանդակը ստեղծելիս նկարիչները հաճախ ոգեշնչվում են բնության ձևերից և գործընթացներից՝ նախընտրելով շրջապատող աշխարհի գույներն ու կազմվածքները[1]։

Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարմանալի է, երբ գիտես, որ էլեկտրաէներգիայի նույնիսկ մի փոքր մասը, որ սնուցում է մեր կյանքը, ստեղծվում է արվեստի գործի միջոցով, որը հնարավոր է այցելել և վայելել[2]:

— Էլիզաբեթ Մոնոյան և Ռոբերտ Ֆերի

Նկարիչները կարևոր դեր են խաղում մարդկանց, հասարակությունների, մշակույթների վերափոխման գործում՝ պարզապես անդրադառնալով նրանց շուրջ կատարվող իրադարձություններին:

— World saving machine նախագծի հեղինակ Սմիթ

Արձանների օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ունդինե», հեղ․՝ Ելենա Պարուշևա

Անդրեա Պոլլիի «Էներգիայի հոսքը» փորձարարական ճարտարապետության օրինակ է։ Հողմային տուրբինները կամրջի կառուցվածքի դիզայնի մաս են կազմում, միևնույն ժամանակ լուսավորելով կամուրջն ու հարակից տարածքները[3]։

Ռալֆ Սանդերի «World Rescue Vehicle» հանրային քանդակը օգտագործել է արևային էներգիան՝ Սեուլի արվեստի թանգարանի հարևանությամբ, Կորեայի շոգ ամռանը ձյուն և սառույց ստեղծելու համար[4]։

Սառա Հոլը աշխատում է գեղարվեստական ապակիով ՝ ներկառուցելով արևային բջիջներ, որոնք արեգակնային էներգիան հավաքում են երկու ապակե վահանակների միջև՝ դրանք համատեղելով բուն արվեստի գործին[5]։

Ելենա Պարուշևայի արվեստը նախատեսված է մարդկանց ուշադրությունը քամու էներգիայի վրա հրավիրելու համար։ Նա նաև ձգտում է գեղարվեստական պատասխան տալ էներգիայի սպառման հարցերին, ձգտում է տարածել քամու էներգիայի օգուտների մասին իրազեկությունը։ Ելենայի «Ունդինե» ստեղծագործությունը ստեղծվել է 2004 թվականին։ Օգտագործել են պղինձ և զոդում։ Քանդակը կնոջ կերպարանք է ստացել ՝ պարանոցի և դաստակի զարդերով, որոնք հողմային տուրբիններ են[6]։

Էլիզաբեթ Մոնոյանն ու Ռոբերտ Ֆերին ոգեշնչվելով քամուց ցորենի հասկերի շարժումից նախագծել են լոգարիթմական պարուրաձևի մեջ տեղադրված 55 մ բարձրությամբ տատանվող ցողուն-սյուներ։ Քամու էներգիան ցնցելու է ցողունները՝ առաջացնելով էներգիա։ Տարեկան գնահատված հզորությունը՝ 20,000 ՄՎտժ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Экологическая скульптура». www.hisour.com. Վերցված է 27 августа 2019-ին.
  2. Matchar, Emily. «These Wild Sculptures Actually Generate Green Energy». Smithsonian Magazine (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  3. Андреа Полли (2016). «Фото и видео проекта Energy Flow».
  4. «Solar Ice». worldsavingmachine (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  5. «Portfolio». www.sarahhallstudio.com. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  6. «17 Interesting Renewable Energy Sculptures». www.trvst.world. Վերցված է 27 августа 2019-ին.
  7. Wong, Kristine (2015 թ․ նոյեմբերի 6). «Public art projects that double as renewable energy sources» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.