Վերականգնվող էներգիայի աղբյուրներ և կլիմայի փոփոխության մեղմացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերականգնվող էներգիայի աղբյուրներ և կլիմայի փոփոխության մեղմացում
ՀեղինակՕթմար Էդենհոֆեր և Կլիմայի փոփոխություններով զբաղվող փորձագետների միջկառավարական խումբ
Տեսակգրական ստեղծագործություն
ԹեմաԿլիմայի փոփոխության մեղմացում
Հրատարակման տարեթիվմայիսի 9, 2011
ԳՄՍՀ978-92-9169-131-9
OCLC776940700

«Վերականգնվող էներգիայի աղբյուրներ և կլիմայի փոփոխության մեղմացում» (անգլ.՝ Renewable Energy Sources and Climate Change Mitigation), Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի (IPCC) զեկույց, որը հրատարակվել է 2011 թվականի մայիսի 9-ին[1][2]։ Օթմար Էդենհոֆերի ղեկավարությամբ մշակված զեկույցը գնահատել է կլիմայի փոփոխությունը մեղմելու համար վերականգնվող էներգիայի օգտագործման գլոբալ ներուժը։ Այս հատուկ զեկույցն ապահովել է վերականգնվող էներգիայի ավելի լայն լուսաբանում, քան այն, որն ընդգրկված էր 2007 թվականի կլիմայի փոփոխության գնահատման զեկույցում, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի քաղաքականության ավելի լայն մեկնաբանում[3]։

Ներկայումս ակնհայտ միտում կա ավելի շատ վերականգնվող էներգիայի աղբյուրներ ունենալու և, հետևաբար, կյանքի ճգնաժամը հաղթահարելու, որը կարող է առաջանալ, երբ նավթն ու գազը սպառվեն[4]։ Վերականգնվող էներգիան կարող է նպաստել «սոցիալական և տնտեսական զարգացմանը, էներգիայի հասանելիությանը, էներգիայի անվտանգ մատակարարմանը, կլիմայի փոփոխության մեղմացմանը և շրջակա միջավայրի և առողջության վրա բացասական ազդեցությունների նվազմանը»։ Բարենպաստ պայմաններում գոյություն ունեն ծախսերի խնայողություններ` չվերականգնվող էներգիայի օգտագործման համեմատ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովն իր 2007 թվականին հրատարակված չորրորդ գնահատման զեկույցում ուսումնասիրել էր և՛ վերականգնվող էներգիան, և՛ էներգախնայողությունը, բայց անդամները որոշել են, որ վերականգնվող էներգիայի առևտրայնացումն արժանի է լրացուցիչ խորքային լուսաբանման ածխածնի արտանետումները նվազեցնելու գործում դրա կարևորության պատճառով[5]։

IPCC WG III- ի Վերականգնվող էներգիայի աղբյուրների և կլիմայի փոփոխության մեղմացման (SRREN) վերաբերյալ հատուկ զեկույցի նախագիծը հաստատվել է Բուդապեշտի IPCC լիագումար նիստում 2008 թվականին։ Վերջնական զեկույցը հաստատվել է 2011 թվականի մայիսին Աբու Դաբիում, IPCC- ի III աշխատանքային խմբի 11-րդ նստաշրջանում։ SRREN- ը համապարփակ կերպով անդրադառնում է քաղաքականություն մշակողների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության տեղեկատվական կարիքներին և կտրամադրի արժեքավոր տեղեկություններ IPCC- ի հետագա հրատարակությունների համար, այդ թվում՝ առաջիկա IPCC- ի 5-րդ գնահատման զեկույցը։ SRREN- ը թույլատրվել է հրապարակման 2011 թվականի մայիսի 9-ին[6]։

Հատուկ զեկույցը «նպատակ ունի ավելի լավ հասկանալ և ավելի լայն տեղեկատվություն ստանալ վերականգնվող էներգիայի աղբյուրների մեղմացման ներուժի վերաբերյալ․ տեխնոլոգիական իրագործելիության, տնտեսական ներուժի և շուկայի կարգավիճակի, տնտեսական և բնապահպանական ծախսերի և օգուտների, էներգետիկ անվտանգության վրա ազդեցությունների, կայուն զարգացման հասնելու համատեղ օգուտների, էներգիայի մատակարարման համակարգերին և հասարակություններում ինտեգրվելու տարբերակների և սահմանափակումների»[7]։

Հիմնական բացահայտումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերականգնվող էներգիան կարող է նպաստել «սոցիալական և տնտեսական զարգացմանը, էներգիայի հասանելիությանը, էներգիայի անվտանգ մատակարարմանը, կլիմայի փոփոխության մեղմացմանը և շրջակա միջավայրի և առողջության վրա բացասական ազդեցությունների նվազմանը»[2]։

Զեկույցում հանձաժողովը նշել է․ «երբ, չնայած բարդություններին, ենթակառուցվածքները և էներգետիկ համակարգերը զարգանում են, վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների թղթապանակում ինտեգրման համար կան մի քանի հիմնարար տեխնոլոգիական սահմանափակումներ այն տարածքներում, որտեղ առկա են կամ կարող են մատակարարվել համապատասխան վերականգնվող ռեսուրսներ, էներգիայի ընդհանուր պահանջարկի մեծամասնության բաժինը բավարարելու համար»[8]։ Բարենպաստ պայմաններում գոյություն ունեն ծախսային խնայողություններ` չվերականգնվող էներգիայի օգտագործման համեմատ[2]։Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի սցենարներն «ընդհանուր առմամբ նշում են, որ վերականգնվող էներգիայի աճը տարածված կլինի ամբողջ աշխարհում»[9]։ Հանձնաժողովը նշել է, որ եթե կառավարությունները աջակցող լինեին, և օգտագործվեր վերականգնվող տեխնոլոգիաների ամբողջ տեսականին, վերականգնվող էներգիան կարող էր կազմել աշխարհի էներգիայի մատակարարման գրեթե 80% -ը չորս տասնամյակների ընթացքում[10]։ Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի նախագահ Ռաջենդրա Պաչաուրին պնդել է, որ վերականգնվող աղբյուրներում անհրաժեշտ ներդրումները տարեկան կարժենան համաշխարհային ՀՆԱ-ի ընդամենը 1% -ը։ Այս մոտեցումը կարող է ջերմոցային գազերի կենտրոնացումը պահել միլիոնի մեջ 450-ից պակաս մասի վրա․ անվտանգ մակարդակ, որից այն կողմ կլիմայի փոփոխությունը դառնում է աղետալի և անշրջելի[10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Harvey Fiona (2011-05-09)։ «Renewable energy can power the world, says landmark IPCC study»։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-09-ին։ Վերցված է 2011-05-09 
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Special Report on Renewable Energy Sources and Climate Change Mitigation»։ Intergovernmental Panel on Climate Change։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-09-ին։ Վերցված է 2011-05-09 
  3. REN21 (2011)։ «Renewables 2011: Global Status Report»։ էջ 51։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-05-ին։ Վերցված է 2021-03-21 
  4. Colak Seyit (2020-07-28)։ «Importance of Renewable Energy Sources in terms of sustainability»։ energyworld360.com (en-US)։ Վերցված է 2020-08-17 
  5. «Scoping Paper: IPCC Special Report»։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-25-ին։ Վերցված է 2021-03-21 
  6. «SRREN Report»։ IPCC-WG3 (de-DE)։ Վերցված է 2021-03-21 
  7. «IPCC Activities»։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-24-ին։ Վերցված է 2021-03-21 
  8. IPCC (2011)։ «Special Report on Renewable Energy Sources and Climate Change Mitigation»։ Cambridge University Press, Cambridge, United Kingdom and New York, United States։ էջ 17 
  9. IPCC (2011)։ «Special Report on Renewable Energy Sources and Climate Change Mitigation»։ Cambridge University Press, Cambridge, United Kingdom and New York, NY, United States։ էջ 22 
  10. 10,0 10,1 Fiona Harvey (9 May 2011)։ «Renewable energy can power the world, says landmark IPCC study»։ The Guardian 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]