Վեստնիկ ՌԱՈՒ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեստնիկ ՌԱՈՒ
Տեսակպարբերական
Լեզուռուսերեն
Հիմնադրվել է2003
ԳրասենյակԵրևան, Հայաստան

«Վեստնիկ ՌԱՈՒ» («Вестник РАУ» – «ՀՌՀ-ի լրատու»), գիտական քառամսյա/կիսամյա հանդես։ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հրատարակություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսնում Երևանում (ռուսերեն)՝ մասնագիտական 2 պրակով՝ հումանիտար և հասարակական գիտություններ՝ 2003 թվականից (խմբագիրներ՝ Կառլեն Միրումյան, Արմեն Դարբինյան՝ 2013 թվականից), ֆիզմաթ և բնական գիտություններ՝ 2005 թվականից (խմբագիր՝ Սերգեյ Համբարձումյան)։

Ներկայացնում է համալսարանում կատարվող հիմնարար և կիրառական հետազոտությունների արդյունքները, տպագրում է բուհի դասախոսների, հայ և օտարազգի գիտնականների հոդվածներ, գրախոսություններ՝ հատուկ թեմաներով հետազոտությունների շուրջ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։