Jump to content

Վելկո Բիրմանչևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վելկո Բիրմանչևիչ
Քաղաքացիությունը  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 5, 1998(1998-03-05) (26 տարեկան)
Ծննդավայր Շաբաց, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2010—2016 Սերբիա Պարտիզան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2016—2019 Սերբիա Պարտիզան 3 (0)
2016—2017  Սերբիա տելեօպտիկ 34 (5)
2018  Սերբիա Ռադ 11 (1)
2018—2019  Սերբիա Չոկարիչկի 25 (0)
2019—2021 Սերբիա Չուկարիչկի 48 (11)
2021—2022 Շվեդիա Մալմյո 46 (14)
2022—2024 Ֆրանսիա Թուլուզ 25 (0)
2023—2024  Չեխիա Սպարտա (Պրահա) 30 (16)
2024— Չեխիա Սպարտա (Պրահա)
Ազգային հավաքական
2015—2016 Սերբիա Սերբիա (մինչև 18) 4 (1)
2016—2017 Սերբիա Սերբիա (մինչև 19) 7 (1)
2018—2020 Սերբիա Սերբիա (մինչև 21) 9 (0)
2021— Սերբիա Սերբիա 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 10.6.2024:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 20.7.2023

Վելկո Բիրմանչևիչ (սերբ.՝ Вељко Бирманчевић, մարտի 5, 1998(1998-03-05), Շաբաց, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ ֆուտբոլիստ, «Սպարտա» (Պրահա) ակումբի և Սերբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրմաչևիչը «Պարտիզան» ակումբի սան է։ 2016 թվականի փետրվարի 21-ին ՕՖԿ-ի դեմ խաղում նշել է իր նորամուտը Սերբիայի առաջնությունում[1]։ Նույն մրցաշրջանում Բերմանչևիչը դարձել է Սերբիայի գավաթակիր։ Նույն թվականին խաղային պրակտիկա ստանալու համար Վելկոն վարձավճարով հանդես է եկել «Տելեօպտիկ» ակումբում։ 2018 թվականի սկզբին Բիրմաչևիչը վարձավճարով տեղափոխվել է «Ռադի»։ Փետրվարի 24-ին «Բաչկա-Պալանկի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր թիմի կազմում[2]։ Ապրիլի 21-ին «Ռադնիկի» դեմ խաղում Վելկոն խփել է իր առաջին գոլը «Ռադի» կազմում[3]։ Նույն թվականի ամռանը Բիրմանչևիչը վարձավճարով միացել է «Չուկարիչկի» ակումբին։ Հուլիսի 21-ին «Զեմունի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր թիմի կազմում[4]։ Վարձակալության ավարտից հետո ակումբը գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը։ Նոյեմբերի 30-ին «Ռադնիկի» դեմ խաղում Վելկոն խփել է իր առաջին գոլը «Չուկարիչկիի» կազմում[5]։

2021 թվականի սկզբին Բիրմանչևիչը տեղափոխվել է շվեդական «Մալմյո»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 1 մլն եվրո։ Ապրիլի 25-ին «Էստերսունդի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Ալսվենսկանում[6]։ Մայիսի 9-ին «Վարբերգի» դեմ խաղում Վելկոն խփել է իր առաջին գոլը «Մալմյոյի» կազմում[7]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հունվարի 25-ին Դոմինիկյան Հանրապետության հավաքականի դեմ ընկերական խաղում Բիրմաչևիչը նշել է նորամուտը Սերբիայի ազգային հավաքականում[8]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային Սերբիա «Պարտիզան»

  • Սերբիայի գավաթակիր — 2015/2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՕՖԿ VS. Պարտիզան Բելգրադ 2:1». Soccerway.com (անգլերեն). 2016 թ․ փետրվարի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
  2. «Բաչկա Պալանկա VS. Ռադ 2:1». Soccerway.com (անգլերեն). 2018 թ․ փետրվարի 24. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. «Ռադ VS. Ռադնիկ Սուրդուլիցա 2:1». Soccerway.com (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 21. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
  4. «Չուկարիչկի VS. Զեմուն 1:1». Soccerway.com (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
  5. «ռադնիկ Սուրդուլիցա VS. Չուկարիչկի 3:3». Soccerway.com (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. «Мальмё VS. Эстерсунд 1:1». Soccerway.com (անգլերեն). 2021 թ․ ապրիլի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
  7. «Мальмё VS. Варберг 3:2». Soccerway.com (անգլերեն). 2021 թ․ մայիսի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
  8. «Դոմինիկյան Հանրապետություն VS. Սերբիա 0:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունվարի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.