Վարվառա Սպենդիարովայի կիմոնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարվառա Սպենդիարովայի կիմոնո
'
երկիրՀայաստան Հայաստան
Երևան
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան
նյութմետաքս
կայք

Վարվառա Սպենդիարովայի կիմոնո, Ալեքսանդր Սպենդիարյանի կնոջ՝ Վարվառա Սպենդիարովայի կիմոնոն, որն ընդգրկված է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հավաքածուում և ներկայացվում է թանգարանի «Կյանքի ուղին» սրահում[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմոնոն Վարվառա Սպենդիարովային է նվիրել եղբայրը։ Վարվառա Սպենդիարովային պատկանած չինական հագուստն առանձնանում է նախշերի համաչափությամբ։ Մետաքսի վրա ասեղնագործված զարդանախշերը խորհրդանշում են հաջողություն, երջանկություն, հարստություն, իշխանություն։ Ասեղնագործ հագուստի վրա կա 8 վիշապ, երջանկություն պատկերող հիերոգլիֆ, ազգային խորհրդանիշ հանդիսացող ծաղիկը՝ քաջվարդը։ Թևքերի վրա պատկերված են «Կարմիր ծառի երազը» երկից վերցված պատկերներ[2]։ Սպենդիարյանների տանը կազմակերպված թեյախմություններին Վարվառան ներկայացել է չինական այս հագուստով[2]։

2017 թվականին Վարվառա Սպենդիարովայի կիմոնոյի մասին առանձին մանրամասներ ներկայացվել են Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի դասախոս Յիկուն Սունի կողմից «Մեկ ցուցանմուշի պատմություն» խորագրի ներքո[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ». www.spendiaryanmuseum.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  2. 2,0 2,1 2,2 cultural. ««ՄԵԿ ՑՈՒՑԱՆՄՈՒՇԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»». cultural.am (armenian). Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]