Վարուժան Գորջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարուժան Գորջյան
Ծնվել է1969[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ և աստղաֆիզիկոս
Հաստատություն(ներ)ՆԱՍԱ
Ալմա մատերԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան

Վարուժան Գորջյան (անգլ.՝ Varoujan Gorjian, 1969[1]), ամերիկահայ աստղագետ, աստղաֆիզիկոս։ Փիլիսոփայության, աստղագիտության, աստղաֆիզիկայի դոկտոր։ 1998 թվականից՝ ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի գիտաշխատող։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (2014)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարուժան Գորջյանը ծնվել է 1969 թվականին[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին Վարուժան Գորջյանը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում դարձել է աստղաֆիզիկայի գծով գիտության բակալավր։ Երկու տարի անց Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում (UCLA) ստացել է աստղագիտության և աստղաֆիզիկայի գիտությունների մագիստրոսի կոչում։ Նույն համալսարանում 1998 թվականին պաշտպանել է փիլիսոփայության, աստղագիտության և աստղաֆիզիկայի դոկտորի գիտական թեզը[3]։

Մասնագիտական փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

1998-2000 թվականներին Վարուժան Գորջյանը եղել է ՆԱՍԱ-ի Ազգային հետազոտական խորհրդի ռեզիդենտ գիտաշխատող։ 2002–2006 թվականներին եղել է ՆԱՍԱ-ի Herschel ծրագրի գիտության բաժնի գիտաշխատող։ 1998 թվականից աշխատում է ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայում որպես գիտաշխատող։ 2006 թվականից ՆԱՍԱ-ի Spitzer կրթական և հարային իրազեկման գիտական ծրագրի անդամ է։ 2000 թվականից՝ ՆԱՍԱ-ի Spitzer գիտության բաժնի գիտաշխատող[3]։

Հետազոտական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարուժան Գորջյանը զբաղվում է ակտիվ գալակտիկական միջուկների ուսումնասիրությամբ՝ շեշտը դնելով սեփական լուսավորության և դրանց սնուցման մեխանիզմի որոշման վրա։ Նրա հետազոտական աշխատանքների ոլորտում են նաև երիտասարդ աստղերի ձևավորման շրջանների ինֆրակարմիր և ռադիոպատկերները, որոնք կարող են լինել գնդային կուտակումների ձևավորման վայրեր։ Նա կատարում է նաև մոտակա ինֆրակարմիր տիրույթում տիեզերական ինֆրակարմիր ֆոնի որոշում, որը կօգնի սահմանափակել տիեզերական աստղերի ձևավորման պատմությունը[3]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազգային հետազոտական խորհրդի հետդոկտորական կրթաթոշակ (1998-2000)
  • Խաղաղօվկիանոսյան աստղագիտական ընկերության Մյուլմանի մրցանակ Spitzer տիեզերական աստղադիտակի թիմին (2010)
  • ՆԱՍԱ-ի խմբային նվաճումների համար մրցանակ, NASA/IPAC ուսուցիչների արխիվի հետազոտական նախագիծ (2011)
  • ՆԱՍԱ-ի խմբային նվաճումների համար մրցանակ, SIM Science Office թիմ (2011)
  • ՆԱՍԱ-ի խմբային նվաճումների համար մրցանակ, հանրային կապերի և կրթության Spitzer խումբ (2011)
  • Այցելուների կենտրոնի վերանախագծման թիմ, որն արժանացել է ՆԱՍԱ-ի մրցանակ խմբային նվաճումների համար մրցանակին (2011)
  • ՆԱՍԱ-ի մրցանակ խմբային նվաճումների համար, կրթության և հասարակայնության հետ կապերի WISE խումբ (2013)[3]

Ընտրյալ աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gorjian, V. et al 2008, ApJ, 679, 1040, "The Mid-Infrared Properties of X-Ray Sources"
  • Gorjian, V.; Cleary, K.; Werner, M. W.; Lawrence, C. R. 2007, ApJ, 655L, 73 "A Relation between the Mid-Infrared [Ne V] 14.3 µm and [Ne III] 15.6 µm Lines in Active Galactic Nuclei"
  • Gorjian, V.; et al. 2004, ApJS, 154, 275 "Infrared Imaging of the Large Magellanic Cloud Star-forming Region Henize 206"
  • Gorjian, V., Werner, M. W., Jarrett, T. H., Cole, D. M., and Ressler, M. E. 2004 ApJ, 605, 156, "10 Micron Imaging of Seyfert Galaxies from the 12 Micron Sample"
  • Xu, J., Bock, J. J., Ganga, K. M., Gorjian, V., Uemizu, K., Kawada, M., Lange, A. E., Matsumoto, T., Watabe, T. 2003, ApJ, 580, 653, "Measurement of Sky Surface Brightness Fluctuations at lambda=4 Microns"
  • Beck, S. C., Turner, J. L., Langland-Shula, L. E., Meier, D. S., Crosthwaite, L. P.; Gorjian, V. 2002, AJ, 124, 2516, "Radio-Infrared Supernebulae in II Zw 40"
  • Lisse, C., Schultz, A., Fernandez, Y., Peschke, S., Ressler, M., Gorjian, V., Djorgovski, S. G., Christian, D. J., Golisch, B., Kaminski, C. 2002, ApJ, 570L, 779, "Discovery of an Extremely Red Object in the Field of HD 155826"
  • Grossan, B., Gorjian, V., Werner, M. W., Ressler, M. E., 2001, ApJ, 563, 687, "High-Resolution Mid-Infrared Images of the Nucleus of M81"
  • Gorjian, V., Turner, J. L., Beck, S. C. 2001, ApJ, 554L, 29, "Infrared Emission from the Radio Supernebula in NGC 5253: A Proto-Globular Cluster?"
  • Gorjian, V., Wright, E. L., Chary, R. 2000 ApJ, 536, 550 "Tentative Detection of the Cosmic Infrared Background at 2.2 and 3.5 microns Using Ground Based and Space Based Observations"
  • Frail, D. A., Kulkarni, S. R., Bloom, J. S., Djorgovski, S. G., Gorjian, V., Gal, R. R., Meltzer, J., Sari, R., Chaffee, F. H., Goodrich, R., Frontera, F., Costa, E. et al. 1999, ApJ, 525L, 81, "The Radio Afterglow and the Host Galaxy of the X-Ray-Rich GRB 981226"[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]