Վարդուհի Նազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդուհի Նազարյան
Ծնվել է1984
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Հայաստան և  Ռուսաստան
Մասնագիտությունդիզայներ

Վարդուհի Նազարյան (1984, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հագուստի դիզայներ։ Ապրանքանիշ-լոգոն «Հազարան բլբուլն» է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդուհի Նազարյանը ծնվել է 1984 թվականին, Լենինականում։ 1999 թվականին Վարդուհու ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ նա ընդունվել է Դիզայնի և տեխնոլոգիայի համալսարան։ Դասական երաժշտության կատարողների համերգների համար Վարդուհին ստեղծել է բեմական հագուստներ։ Իր առաջին Inkand Paper հավաքածուն ներկայացրել է 2006 թվականին։ 2007 թվականի դեկտեմբերին ստեղծել է համանուն Vardoui Nazarian բրենդը[1]։

2008 թվականի փետրվարին Վարդուհի Նազարյանի հագուստները տեղ են գտել ռուսական Vogue ամսագրի էջերում։ 2009 թվականից նա դարձել է «Մաստեր քարտ» ծրագրի «Cycles & Seasons»-ի մասնակիցը` ներկայացնելով իր աշուն-ձմեռ հավաքածուն, որը ստեղծել է ոգեշնչվելով Հայաստանի ինքնատիպ ճարտարապետությամբ, մասնավորապես` Էջմիածնի տաճարով, խաչքարերի բարդ ուրվագծերով զարդարելով մոդելների հագուստները[2]։ Վարդուհի Նազարյանի հագուստները ներկայացված են Մոսկվայի Tsvetnoy Central Market, Kuznetsky Most 20 խանութներում։ Վարդուհի Նազարյանը ոգեշնչվում է Հայաստանի միջնադարյան ճարտարապետությունից։ Նրա հավաքածուն առանձնանում է պարզությամբ և, միևնույն ժամանակ, անսովոր տարրերի բարդությունը[1]։ Գարուն-ամառ-2018 հագուստի հավաքածուն ստեղծել է՝ ոգեշնչվելով Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում 1978 թվականի «Կրեպ դե ջինի» նմուշները» գործով[3]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոխրագույն նռնակներ» հավաքածուի համար Վարդուհինն արժանացել է «Ռուսական երկնագույն» մրցույթի «Կոսմոս-Ոսկու» մրցանակին և դրամաշնորհին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]