Վարդուհի
Արտաքին տեսք
| Վարդուհի Վարդուհի | |
|---|---|
| Տեսակ | անուն և իգական անձնանուն |
| Սեռ | իգական |
| Նշանակություն | Վարդուհի |
| Ծագում | |
| Ծագման լեզու | հայերեն |
| Գիր | Հայոց գրեր |
| Անվան այլ ձևեր | |
| Կապված հոդվածներ | «Վարդուհի» սկսվող էջեր |
Վարդուհի, հայկական իգական անուն, որն առաջացել է հայերեն վարդ բառից և -ուհի իգականակերտ ածանցից։ Համապատասխանում է եվրոպական Rosa և ռուսական Роза անուններին։ Անվան կրճատ ձևն է Վարդը[1]։
Գործածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդուհի անունը առաջին անգամ հիշատակվել է 1609 թվականին։ Որպես Վարդանուհի՝ 5-րդ դարում է հիշատակվել, իսկ որպես Վարդույշ՝ 1260 թվականին։ Մի անգամ հիշատակվել է որպես պարսիկ զորավարի անուն, սակայն անունը կամ անստույգ կամ էլ կեղծ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, 115 էջ