Վարդան Վարդանով
Վարդան Վարդանով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1853 Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունվարի 26, 1919[1] (66 տարեկան) Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան բռնի մահ[1] |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա[1] և Սանկտ Պետերբուրգի կանանց բժշկական ինստիտուտ[1] |
Անդամակցություն | Pavlov Russian Physiological Society?[1] |
Ալմա մատեր | Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա (1876)[1] |
Գիտական աստիճան | բժշկության դոկտոր[1] |
Վարդանով (Վարդանյան) Վարդան Իվանի (ծնվել է 1853 թվականի հունվարի 12-ին Թիֆլիսում - մահացել է 1919 թվականին, Պետրոգրաֆում), հայ ֆիզիոլոգ։ Իվան Պավլովի առաջին հայ աշխատակիցը, Պետերբուրգի բժշկական բարձրագույն դպրոցների առաջին հայ պրոֆեսորը։ 1871 թվականին ավարտել է Թիֆլիսի դասական գիմնազիան, ընդունվել Պետերբուրգի բժշկավիրաբուժական ակադեմիա։ 1877—1878 թվականներին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ծառայել է Բալկանյան ռազմաճակատում։ 1898 թվականից Վարդանովը ֆիզիոլոգիա է դասավանդել Պետերբուրգի կանանց բժշկական համալսարանում, 1904 թվականից՝ նույն համալսարանի օրդինար պրոֆեսոր, կյանքի վերջին տարիներին՝ տնօրենի գիտական գծով տեղակալ։
Այդտեղ Վարդանովը հիմնել է ֆիզիոլոգիայի ամբիոնը և լաբորատորիան։ 1895 թվականից մինչև կյանքի վերջը Իվան Պավլովի ասիստենտն էր Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում։ Վարդանովը ֆիզիոլոգիա է դասավանդել նաև Պետերբուրգի նյարդահոգեբուժական համալսարանում, մանկավարժական ակադեմիայում և այլ ուսումնական հաստատություններում։
Վարդանովի գիտական աշխատանքները վերաբերում են դեպրեսոր և թափառող նյարդերի փոխհարաբերության, օրգանիզմի գազափոխանակության, ջերմակարգավորման հարցերին։ Վարդանովը 1892 թվականին դոկտորական դիսերտացիա է պաշտպանել «Գալվանական երևույթներ գորտի մաշկում» թեմայով։ Վարդանովը «Ֆիզիոլոգիայի դասընթաց» (1906) և «Նոթեր ֆիզիոլոգիայի վերաբերյալ (1915) ձեռնարկների հեղինակ է։ 1908 թվականին Վարդանովը ընտրվել է Պետերբուրգի ռուս բժիշկների ընկերության իսկական անդամ, 1911 թվականին՝ փորձառական մանկավարժության ընկերության պատվավոր անդամ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լալայան Ա. Ա., Նշանավոր հայ ֆիզիոլոգ Վ. Ի. Վարդանովը, Երևան, 1969։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 324)։ |
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Лопатина Е. В., Пасатецкая Н. А., Колбанов В. В., Коробкова А. М. Профессор В.И. Вартанов — к 170-летию со дня рождения, Professor V.I. Vartanov — to the 170th anniversary of his birth (ռուս.) // Историко-биологические исследования — 2023. — Т. 15, вып. 3. — С. 170—177. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24412/2076-8176-2023-3-170-177