Վասպուրակ Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Վասպուրակ Մինասյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 29, 1994(1994-06-29)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան
Հասակ 178 սմ
Քաշ 75 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Փյունիկ
Համար 19
Պատանեկան կարիերա
?-2009 ՀայաստանՓյունիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-մ. հ. Հայաստան Փյունիկ 12 (0)
2010  Հայաստան Փյունիկ-3 ? (3)
Ազգային հավաքական
2010 Հայաստան Հայաստան (մինչև 17) 3 (0)
2012-մ. հ. Հայաստան Հայաստան (մինչև 19) 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վասպուրակ Մինասյան (հունիսի 29, 1994(1994-06-29)[1], Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, Երևանի «Փյունիկ» ակումբի և Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի պաշտպան:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փյունիկ» ֆուտբոլային դպրոցի սան է: Ակումբի սաների մեծ մասի նման Մինասյանն իր մասնագիտական ուղին սկսել է պատանեկան և երիտասարդական թիմերում: Առաջին լիգային առաջին անգամ մասնակցել է 2010 թվականի «Փյունիկ-3»-ի կազմում: Հաջորդ մրցաշրջանում կրկին սկսել է հանդես գալ պատանեկան թիմում, բայց 2011 սեպտեմբերին ընդգրկվել է հիմնական թիմում, որում իր նորամուտը նշել է հոկտեմբերի 17-ին «Բանանցի» դեմ խաղում, որում «Փյունիկը» պարտություն է կրել։ Մինասյանը փոխարինել է Արման Հովհաննիսյանին հանդիպման 73-րդ րոպեին, երբ հաշիվը 0:3 էր[2]: Դրանից մեկ ամիս առաջ Մինասյանը մասնակցել է Հայաստանի Սուպերգավաթի խաղարկությանը, որտեղ «Փյունիկը» 0:3 հաշվով հաղթել է «Բանանցին»: Մինասյանը դաշտ է դուրս եկել հանդիպման 67-րդ րոպեին[3]: 2012 թվականի հուլիսի 5-ին ընդգրկվել է Եվրոպայի Լիգայի՝ «Զետայի» դեմ խաղի հայտացուցակում, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել՝ մնալով պահեստայինների նստարանին[4]:

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի նոյեմբերի 13-ի տվյալներով

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Փյունիկ-3 2010 10 2 - - - - 10 2
2011 ? 1 - - - - ? 1
Ընդհանուր 10 3 - - - - 10 3
Փյունիկ 2011 3 0 3 0 0 0 6 0
2012/13 9 0 0 0 0 0 9 0
Ընդհանուր 12 0 3 0 0 0 15 0
Ընդհանուր կարիերայում 22 0 3 0 0 0 25 3

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին Լիգայում խաղալու ընթացքում Լևոնյանն արժանացել է մինչև 17 տարեկանների հավաքականի մարզչական շտաբի ուշադրությանը։ 2010 թվականի սեպտեմբերի 22-ին նա նշել է նորամուտը հավաքականում՝ մասնակցելով Թուրքիայի պատանեկան հավաքականի դեմ խաղին, որում հայ պատանիները կրեցին ջախջախիչ պարտություն (0:3): Վասպուրակ Մինասյանը դաշտ դուրս եկավ խաղի 78-րդ րոպեին՝ փոխարինելով Նաիրի Մինասյանի[5]: Մի քանի օր անց նա մասնակցել է Չեխիայի[6], իսկ հետո՝ Իսլանդիայի պատանեկան հավաքականների դեմ խաղերին[7]:

2012 մայիսի 23-ին Մինասյանն իր նշեց նորամուտը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում՝ դաշտ դուրս գալով իսպանացիների դեմ խաղում: Մայիսի 28-ին նա մասնակցեց իտալացիների դեմ խաղին[8][9]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 2011
  • Հայաստանի սուպերգավաթակիր - 2011
  • Հայաստանի գավաթակիր - 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Протокол матча «Пюник» — «Бананц»» (անգլերեն)։ Soccerway.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-29-ին։ Վերցված է 05.11.2012 
  3. «Протокол матча «Пюник» — «Бананц»» (անգլերեն)։ Soccerway.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-29-ին։ Վերցված է 05.11.2012 
  4. «Протокол матча «Пюник» — «Зета»» (անգլերեն)։ Soccerway.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-18-ին։ Վերցված է 05.11.2012 
  5. «Протокол матча Турция (до 17) — Армения (до 17)» (անգլերեն)։ Soccerway.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-18-ին։ Վերցված է 21.10.2012 
  6. «Протокол матча Чехия (до 17) — Армения (до 17)» (անգլերեն)։ Soccerway.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-18-ին։ Վերցված է 21.10.2012 
  7. «Протокол матча Армения (до 17) — Израиль (до 17)» (անգլերեն)։ Soccerway.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-18-ին։ Վերցված է 21.10.2012 
  8. «Протокол матча Испания (до 19) — Армения (до 19)» (անգլերեն)։ Soccerway.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-28-ին։ Վերցված է 05.11.2012 
  9. «Протокол матча Италия (до 19) — Армения (до 19)» (անգլերեն)։ Soccerway.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-29-ին։ Վերցված է 05.11.2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]