Վասն հայության

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վասն հայության, ազգային, հասարակական, քաղաքական, մշակութային շաբաթաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական ժողովրդային շարժման հրատարակչություն է։ Լույս է տեսել 2001-2004 թվականներին Երևանում։ Խմբագիրը Տիգրան Փաշաբեզյանն է։ Նա տպագրել է նյութեր Հայկական հարցի և Հայ դատի մասին, հայրենատիրության, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի գործողությունների, հայոց ազգային վերազարթոնքի նորագույն փուլի, Արցախյան հակամարտության, Ջավախքին առնչվող հիմնախնդիրների, հայոց ազատամարտի պատմության փուլերի, հայոց պատմության և մշակույթի առանցքային հարցերի, Հայրենիք-Սփյուռք կապերի, Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության, տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների և այլնի վերաբերյալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։