Վասյոկ Տրուբաչովը և նրա ընկերները (ֆիլմ)
Վասյոկ Տրուբաչովը և նրա ընկերները ռուս.՝ Васёк Трубачёв и его товарищи | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | մանկական ֆիլմ և ընտանեկան ֆիլմ |
Հիմք | Վասյոկ Տրուբաչովը և նրա ընկերները |
Թվական | 1955 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Իլյա Ֆրեզ |
Սցենարի հեղինակ | Վալենտինա Օսեևա |
Երաժշտություն | Միխայիլ Զիվ |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Տևողություն | 82 րոպե |
Հաջորդ | Տրուբաչովի ջոկատը պայքարում է |
«Վասյոկ Տրուբաչովը և նրա ընկերները» (ռուս.՝ «Васёк Трубачёв и его товарищи»), խորհրդային սև և սպիտակ դպրոցական հերոսական արկածային գեղարվեստական ֆիլմ[1], որը բեմադրել է ռեժիսոր Իլյա Ֆրեզը[2][3] 1955[4] թվականին Մ. Գորկու անվան կինոստուդիայում (Մոսկվա)։ Ֆիլմը նկարահանվել է Վալենտինա Օսեևայի համանուն վիպակ-եռերգության առաջին գրքի հիման վրա (I-II գրքեր, 1947-1951, ԽՍՀՄ պետական մրցանակ, III գիրք, 1952)։
Մոսկվացի դպրոցականների մասին պատմող երկերգության երկրորդ ֆիլմը՝ «Տրուբաչովի ջոկատը պայքարում է», նույնպես նկարահանվել է Իլյա Ֆրեզը Մ. Գորկու անվան կինոստուդիայում 1957 թվականին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը երեք անբաժան դպրոցական ընկերների՝ Վասյայի, Կոլյայի և Սաշայի բարեկամության և հասարակ խորհրդային երեխաների՝ պիոներների մասին է, որոնցից յուրաքանչյուրն իր խնդիրներն ու գործերն ունի։ Տղաները պայքարում են դասարանում գերազանց կարգապահության համար, սակայն նրանց ցուցադրական հերթապահությունը ձախողվում է, քանի որ աշակերտներից մեկը թաքցնում է կավիճը՝ զգուշանալով գրատախտակի մոտ կանչվելուց։ Ընկերները վիճում են։ Դասընկերները վստահ են, որ կավիճը թաքցրել է Վասյոկը, դատապարտում են նրան։ Ցանկանալով շտկել կատարվածը՝ միջադեպի իրական մեղավորը որոշում է պատի թերթում կատարված քննադատական նշումից հանել Տրուբաչյովի ազգանունը։ Այս վեճից հետո ընկերները հաշտվում են։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օլեգ Վիշնև – Վասյոկ Տրուբաչյով
- Սաշա Չուդակով – Կոլյա Օդինցով
- Վովա Սեմյոնովիչ – Սաշա Բուլգակով
- Սլավա Դևկին – Մազին
- Ժորա Ալեքսանդրով – Ռուսակով
- Նատաշա Ռիչագովա[5] – Նյուրա Սինիցինա
- Վալերա Սաֆարբեկով – Մալյուտին
- Յուրա Բաշկիրով – Մեդվեդև
- Բորյա Կանարեյկին – Բելկին
- Օլյա Տրոիցկայա – Զորինա
- Յուրի Բոգոլյուբով – ուսուցիչ, Սերգեյ Նիկոլաևիչ
- Լեոնիդ Խարիտոնով – Միտյա Բուրցև, պիոներների ջոկատավար
- Իվան Պելտցեր – «Գրոզնի», դպրոցի պահակ
- Անաստասիա Զուևա[6] -մորաքույր Դունյա
- Յուրի Մեդվեդև – Տրուբաչյովի հայրը
- Պյոտր Ալեյնիկով – Ռուսակովի հայրը
- Իվետա Կիսելյովա – Եկատերինա Ալեքսեևնա
- Նինա Նիկիտինա – Բուլգակովի մայրը
- Կիրիլ Լավրով – որմնադիր[7]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Васёк Трубачёв и его товарищи
- ↑ Лучшие фильмы, которые нужно бы показать российским детям (список)
- ↑ Выдающийся детский кинорежиссёр Илья Фрэз
- ↑ «Места съемок популярных фильмов в Баку – раньше и сегодня (ФОТО)». 2018 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Умерла актриса Наталья Рычагова, сыгравшая Машу в «Офицерах»
- ↑ Главные бабушки в кино
- ↑ Васек Трубачев и его товарищи (1955) Full Cast & Crew
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Васёк Трубачёв и его товарищи» на сайте «Энциклопедия отечественного кино»
- М. Павлова. Рец.: Фильм «Васёк Трубачёв и его товарищи». 1955 год
|