Վասիլ Մարաջախտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վասիլ Մարաջախտ, 14-րդ դարի 2-րդ կեսի-15-րդ դարի սկզբի քաղաքական գործիչ, գրիչ, Կիլիկիայի Թորոս Կապանցի իշխանի որդին։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հիշատակվում է 1361 թվականին։ Ընդօրինակել է տարբեր ժամանակագրություններ պարունակող մի ձեռագիր, որտեղ զետեղել է նաև իր հեղինակած՝ 1382-1404 թվականներիի քաղաքացիական անցքերի համառոտ ժամանակագրությունը։ Մատյանը պահվում է Բրիտանական թանգարանում (Or. 5458):

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաթևոսյան Ա., Հեթում Ախտուց տիրոջ և Վասիլ Մարաջախտի Ժամանակագրությունները, «ՊԲՀ», 1963, № 4:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։