Վասիլևներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վասիլևներ (այլ կիրառումներ)

Վասիլևներ, ռուս դերասանների ընտանիք։ Սերգեյ Վասիլևիչ Վասիլև (1827-1862 թթ.), 1844 թվականին ավարտել է Մոսկվայի թատերական ուսումնարանը և ընդունվել Փոքր թատրոն։ Մինչև 1853 թվականը խաղացել է թարգմանական վոդևիլներում, կատարել պարզամիտ մարդկանց և ծերուկների դերեր։ ժամանակակիցների վկայությամբ Վասիլևները եղել է փայլուն կատակերգակ։ Ստեղծագործության նոր Փուլն սկսել է Ալեքսանդր Օստրովսկու պիեսների հերոսների դերակատարումներով։ Վասիլևները հաստատել է բնական և արտահայտիչ խաղի դպրոցը, պրոպագանդել ազգային խաղացանկը։ Դերերից են՝ Ռազլյուլյաև, Տիխոն (Ալեքսանդր Օստրովսկու «Աղքատությունն արատ չէ», «Ամպրոպ»), Խլեստակով (Գոգոլի «Ռևիզոր»)։ Պավել Վասիլևիչ Վ․ 1832-1879 թթ., Սերգեյ Վասիլևիչ Վասիլևի եղբայրը։ 1850 թվականին ավարտել է Մոսկվայի թատերական ուսումնարանը։ Խաղացել է Չեռնիգովի, Խարկովի, Օդեսայի և այլ քաղաքների թատրոններում։ Վասիլևների ստեղծագործական կյանքում մեծ նշանակություն է ունեցել շփումը Ա․ Ե․ Մարտինովի հետ (Խարկով, 1855 թ.1860 թվականին, Մարտինովի մահից հետո, Վասիլևy ընդունվել է Ալեքսանդրյան թատրոն՝ Պ․ Վասիլևը Լյուբիմ Տորցովի դերում (Ալեքսանդր Օսարովսկու «Աղքատությունն արատ չէ») փոխարինելով նրան։ Եղել է ռուս, բնավորությունները պատկերելու վարպետ, հատկապես հաջողությամբ է մարմնավորել Ալեքսանդր Օստրովսկու պիեսների կերպարները՝ Լյուբիմ Տորցով («Աղքատությունն արատ չէ»), Տիխոն («Ամպրոպ») և այլն։ Լավագույն դերերից են նաև՝ Ֆամոլսով (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Օսիպ, Կոչկարյով (Գոգոլի «Ռևիզոր», «Ամուսնություն»)։ Խաղացել է վոդևիլներում, զբաղվել ասմունքով։ 1868 թվականից դասավանդել է Պետերբուրգի թատերական ուսումնարանում։ 1874-1975 թվականներին եղել է Մոսկվայի հանրամատչելի մասնավոր թատրոնի դերասան։ Հայտնի դերասանուհիներ էին Մ․ Վ․ Վասիլևի կինը՝ Եկատերինա Նիկոլաևնա Վ․ (Լավրովա, 1829-1877 թթ.), խաղացել է Ալեքսանդրյան թատրոնում, և նրանց դուստրերը՝ Նադեժդա Սերգեևնա Վասիլև (ամուսնական ազգանունով՝ Տանեևա, 1852-1920 թթ.) և Վերա Սերգեևնա Վասիլև (ամուսնու ազգանունով՝ Պոպովա, 1854-1905 թթ.

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 292