Վասիլի Տատիշչևի և Վիլհելմ դե Գեննինի հուշարձան
![]() Վասիլի Տատիշչևի և Վիլհելմ դե Գեննինի հուշարձանը | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | օգոստոսի 14, 1998 |
Երկիր | ![]() |
Քաղաք | Եկատերինբուրգ |
Բնակավայր | Եկատերինբուրգ |
Շինության ձև | Բրոնզե հուշարձան |
Նյութ | բրոնզ |
Ներկա վիճակ | Կանգուն |
![]() |
Վասիլի Տատիշչևի և Վիլհելմ դե Գեննինի հուշարձան (ռուս.՝ Памятник Татищеву и де Геннину), ռուս պետական գործիչ, պատմաբան Վասիլի Տատիշչևին և ռուս ինժեներ Վիլհելմ դե Գեննինին նվիրված հուշարձան Եկատերինբուրգ քաղաքի Աշխատանքի հրապարակում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի հիմնադիրների հուշարձանը տեղադրվել է 1998 թվականի օգոստոսի 14-ին և համընկել է Եկատերինբուրգի 275-ամյակի հետ։ Հուշարձանի հեղինակն է մոսկվացի քանդակագործ Պ. Պ. Չուսովիտինը։ Հուշարձանը ձուլվել է բրոնզից «Ուրալմաշ» գործարանի ձուլարանում և հավաքվել է 19 մասից։ Հուշարձանի ներքևում կա գրառում՝
![]() |
«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՓԱՌԱՊԱՆԾ ՈՐԴԻՆԵՐԻՆ |
![]() |
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իրական կյանքում Տատիշչևը և դե Գեննինը չէին հավանում միմյանց, իսկ հուշարձանում կողք-կողքի են։
- Տատիշչևի և դե Գեննինի նմանությունից ելնելով՝ եկատերինբուրգցիները հուշարձանի վրա չեն տարբերում նրանց։ Բացի այդ, մակագրությունը չի համապատասխանում ֆիգուրների տեղադրությանը. դե Գեննինը ձախ կողմում է՝ գլխարկով, իսկ Տատիշչևը՝ աջ կողմում, առանց գլխարկի, կեղծամով[1]։
- Երիտասարդները Տատիշչևի և դե Գեննինի հուշարձանն անվանում են Բիվիս-Բաթեհեդի (Beavis and Butt-head) հուշարձան, ինչը վանդալիզմի գործողությունների պատճառ է դարձել[2]։
- 2010 թվականի ձմռան սկզբին դե Գեննինի և Տատիշչևի պարանոցին «Տաք փաթաթիր Եկատերինբուրգ» ակցիայի ժամանակ շարֆեր են փաթաթել[1]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Памятник оснавателям Екатеринбурга - panoramio.jpg