Վասիլի Յակուբովսկի
Արտաքին տեսք
Վասիլի Յակուբովսկի | |
Գիտական աստիճան՝ | պատմական գիտությունների թեկնածու |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | փետրվարի 25 (մարտի 10), 1914 |
Վախճանի օր | մայիսի 24, 2001 (87 տարեկան) |
Վասիլի Յակուբովսկի (ռուս.՝ Васи́лий Па́влович Якубо́вский, փետրվարի 25 (մարտի 10), 1914 - մայիսի 24, 2001), խորհրդային և ռուս դիվանագետ։ 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1940 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։ Պատմական գիտությունների թեկնածու։
- 1940-1941 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
- 1941 թվականին՝ Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
- 1941-1943 թվականներին՝ Լոնդոնի միութենական կառավարությունների ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
- 1943-1946 թվականներին՝ Մեքսիկայում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական։
- 1946-1951 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
- 1951-1954 թվականներին՝ Արգենտինայում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական։
- 1955-1961 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
- 1961-1963 թվականներին՝ Բուլղարիայում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական։
- 1963-1964 թվականներին՝ Բրազիլիայում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
- 1964-1969 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
- 1969 թվականի հունիսի 25-ից մինչև 1972 թվականի մարտի 3-ը Գվինեայում եղել է Խորհրդային Միության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
- 1972-1979 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ։
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Посольство СССР в Экваториальной Гвинее. Чрезвычайные и полномочные послы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.