Վասիլի Բաժենովի և Մատվեյ Կազակովի հուշարձան
![]() Վասիլի Բաժենովի և Մատվեյ Կազակովի հուշարձանը | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 55°36′57″ հս․ լ. 37°40′55″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Մոսկվա |
Կառուցվել է | 2007 |
Շինության ձևը | Հուշարձան |
Կառուցել է | քանդակագործ՝ Լ. Մ. Բարանով |
Շինարար | Մ. Մ. Պոսոխին |
Ներկա վիճակը | Կանգուն |
Վասիլի Բաժենովի և Մատվեյ Կազակովի հուշարձան (ռուս.՝ Памятник Баженову и Казакову), ռուս ճարտարապետներ Վասիլի Բաժենովին և Մատվեյ Կազակովին նվիրված հուշարձան Մոսկվայում: Բացվել է 2007 թվականին: Գտնվում է Մոսկվայի Դոլսկայա փողոցի 1 հասցեում (Ցարիցինի դաստակերտ):
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուս ճարտարապետ, նկարիչ, ճարտարապետության տեսաբան, մանկավարժ, կլասիցիզմի ներկայացուցիչ, մասոն Վասիլի Բաժենովին և ռուս ճարտարապետ, ռուսական ճարտարապետությունում կլասիցիզմի հիմնադիրներից Մատվեյ Կազակովին նվիրված հուշարձան Մոսկվայում: Բացվել է 2007 թվականի սեպտեմբերի 1-ին Մոսկվայի Ցարիցինո թանգարան-արգելոցում: Քանդակագործական կոմպոզիցիայի տեղադրման համար ընտրվել է Մեծ պալատին հարակից տարածքը, պատկերասրահի պարսպի հարևանությամբ: Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Լեոնիդ Միխայլովիչ Բարանովը և ճարտարապետ Մ. Մ. Պոսոխինը: Չնայած այն հանգամանքին, որ ճարտարապետները տարբեր ժամանակներում են մշակել և կառուցել եկատերինյան նստավայրը (Բաժենով, այնուհետև`Կազակով), նրանք պատկերված են մեկ քանդակային կոմպոզիցիայում:
Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանդակները պատրաստված են բրոնզից, կլոր պատվանդանը՝ գրանիտից:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Памятники монументального искусства Москвы: справ. изд. / Департамент культурного наследия г. Москвы. — М.: ООО «Милк Эдженси», 2016. - 404 с.: с. 264. ISBN 978-5-9907078-1-8.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վասիլի Բաժենովի և Մատվեյ Կազակովի հուշարձան կատեգորիայում։ |