Վասիլիս Սպանուլիս
![]() | ||
Դիրքը | Խաղարկող/ հարձակվող պաշտպան | |
---|---|---|
Համար | № 7, 10, 11, 6, 13, 4 | |
Ի ծնե տրված անունը | Վասիլիս Սպանուլիս Βασίλης Σπανούλης | |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 7, 1982 (41 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 1,93 մ | |
Քաշ | 96 կգ | |
Դրաֆթի տարի | 2004 / ռաունդ` 2 / ընտր.` 50-րդ | |
Դրաֆթ ակումբ | Դալաս Մավերիքս | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | ||
Մրցանակներ
| ||
| ||
Վասիլիս Սպանուլիս (հուն.՝ Βασίλης Σπανούλης, օգոստոսի 7, 1982, Լարիսա, Հունաստան), հույն նախկին բասկետբոլիստ։ Մարզական կարիերայի մեծ մասն անցկացրել է Հունաստանի բասկետբոլի լիգայում և Բասկետբոլի Եվրալիգայում հանդես եկող «Օլիմպիակոս» ակումբում։ Խաղացել է խաղարկողի և հարձակվող պաշտպանի (այլ կերպ՝ կոմբոգարդ) դիրքերում։
Սպանուլիսը մասնագիտական կարիերան հաջողությամբ մեկնարկում է «Գիմնաստիկոս Լարիսսա» ակումբում։ 2002 թվականին նրան շնորհվում է Հունաստանի բասկետբոլի լիգայի լավագույն երիտասարդ բասկետբոլիստի մրցանակը։ Ցուցաբերած բարձրորակ խաղի շնորհիվ Սպանուլիսը տեղ է գտնում Աթենքի «Մարուսի» ակումբում։ 2004–2005 մրցաշրջանում Սպանուլիսն առաջնորդում է թիմը դեպի ազգային լիգայի եզրափակիչ և Եվրագավաթի 1/4 եզրափակիչ։ 2005 թվականին Սպանուլիսը պայմանագիր է կնքում հունական լավագույն ակումբներից մեկի՝ «Պանատինաիկոսի» հետ, որի կազմում արդեն դրոշմում է իր ուրույն տեղը Եվրալիգայում[1]։ 2005–2006 մրցաշրջանում Սպանուլիսն առաջին անգամ դառնում է All-Euroleague խորհրդանշական հավաքականի անդամ։ 2006–2007 մրցաշրջանը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Հյուստոն Ռոքեթս» ակումբի հետ անցկացնելուց հետո Սպանուլիսը կրկին վերադառնում է «Պանատինաիկոս»։ 2009 թվականին Սպանուլիսն իր թիմն առաջնորդում է դեպի Եվրալիգայի տիտղոսը, իսկ ինքը Սպանուլիսը ճանաչվում է «Եվրալիգայի եզրափակիչ քառյակի MVP»։ 2010 թվականի ամռանը Սպանուլիսը տեղ է գտնում «Օլիմպիակոսում»[2], որի կազմում երկու տարի անընդմեջ 2012 և 2013 թվականներին Սպանուլիսը կրկին դառնում է Եվրալիգայի չեմպիոն և կրկին արժանանում եզրափակիչ քառյակի MVP-ի մրցանակին[3]։
Սպանուլիսը Հունաստանի բասկետբոլի ազգային հավաքականի անդամ է, որի կազմում նվաճել է ոսկե և բրոնզե մեդալներ համապատասխանաբար 2005 և 2009 թվականների Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև արծաթե մեդալ 2006 թվականի ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնությունում[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Եվրալիգայի պաշտոնական վեբկայք, եզրափակիչ քառյակի MVP՝ Վասիլիս Սպանուլիս, «Պանատինաիկոս»։»։ Euroleague.net։ 2009-05-03։ Վերցված է 2012 թ․ ապրիլի 24
- ↑ «Պրոֆիլ»։ Euroleague.net։ 1982-08-07։ Վերցված է 2012 թ․ ապրիլի 24
- ↑ [1]
- ↑ «FIBA.com»։ Archive.fiba.com։ Վերցված է 2012 թ․ ապրիլի 24
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական բլոգ Archived 2006-11-08 at the Wayback Machine.
- Կենսագրությունը NBA.com կայքում
- Euroleague.net էջը
- Eurobasket.com էջը