Jump to content

Վան Ման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վան Ման
Դիմանկար
Ծնվել էմոտ մ. թ. ա. 45
ԾննդավայրDaming County, Չինաստան
Մահացել էհոկտեմբերի 6, 23
Մահվան վայրՉանյան
ՔաղաքացիությունՀան դինաստիա և Xin dynasty
ԿրոնԿոնֆուցիականություն
Մասնագիտությունգերիշխան
ԱմուսինEmpress Wang? և Empress Shi?
Ծնողներհայր՝ Wang Man?
Զբաղեցրած պաշտոններՉինաստանի կայսր
ԵրեխաներEmpress Wang?, Wang Ye?, Wang Jie?, Wang Yu?, Wang Huo?, Wang An?, Wang Lin?, Wang Xing? և Wang Kuang?
 Wang Mang Վիքիպահեստում

Վան Ման (չինարեն՝ 王莽, Իրական անուն՝ Ցզյույցզյուն [巨君],մոտ մ. թ. ա. 45, Daming County, Չինաստան - հոկտեմբերի 6, 23, Չանյան), հին չինական պետական գործիչ։

Մ.թ. 8 թվականին դարձել է Հան կայսրության բարձրագույն աստիճանավոր, իսկ նույն տարվա դեկտեմբերին, կատարելով պալատական հեղաշրջում, իրեն հռչակել է կայսր։ Անցկացրել է մի շարք ռեֆորմներ, վերացրել է հողի մասնավոր սեփականությունը, արգելել հողի և ստրուկների առևտուրը, յուրաքանչյուր ընտանիքի հատկացրել վարելահող, մտցրել է դրամահավաք ելու մենաշնորհ և այլն։ Սակայն մ․թ․ 12 թվականին խոշոր հողատերերի ճնշման տակ հարկադրված վերացրել է հողային ռեֆորմը և հողի ու ստրուկների առուծախի արգելքը։ Վան Մանի ռեֆորմները չեն թուլացրել դասակարգային հակասությունները։ Մ․թ․ 15 թվականին երկրում բռնկել է ժողովրդական ապստամբություն։ Մ․թ․ 23 թվականին, երբ ապստամբական ջոկատները գրավել են մայրաքաղաք Չանյանը, Վան Մանը սպանվել է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 264
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վան Ման» հոդվածին։