Վանի թագավորության մասնավոր տնտեսությունները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վանի թագավորության մասնավոր տնտեսություններ, ազնվական դասի մասնավոր տնտեսություններ, ինչպես արքայական տոհմի ներկայացուցիչների, այդպես էլ զինվորների ու ծառայողների։ Ըստ երևույթին, այդպիսի տնտեսությունների մասին է ակնարկում ուրարտական արձանագրություններից մեկը, ըստ որ թագավորը «... բաց թողեց նետը այստեղից՝ Գիլուլարանիի անտառի առջևից, մինչև Իշպիլինիի, Բատուի որդու, այգին, 950 կանգուն»։

Հավանաբար, մասնավոր տնտեսություններ են ունեցել նաև ուրարտական բանակի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, ետե չասենք զինվորական դասը ընդհանրապես։ Բոլորովին էլ պատահական չէ, որ պատերազմների ընթացքում ձեռք բերված ռազմագերիների որոշ մասը, ինչպես հայտնի է, թագավորի համաձայնությամբ, բաժին է հասել զիվորներին։ Բացի դրանից, ռազմագերիներ են վերցրել նաև հենց իրենք՝ զինվորները, երբ թագավորը լքել է նվաճված երկիրը։ Պետական բարձրաստիճան ծառայողները, անկասկած, հնարավորություննոր ունեցած կլինեն ստրուկներ ձեռք բերել նաև առևտրի միջոցով։ Հիշյալ մասնավոր տնտեսությունները ևս պետք է հիմնված լինեն ռազմագերիների կամ ստրուկների շահագործման վրա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ ժողովրդի պատմություն