Վանիկ Դավթյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վանիկ Դավթյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1948 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 18, 2010 (61 տարեկան) |
Վախճանի վայր | Օբնինսկ, Կալուգայի մարզ, Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ |
Պարգևներ |
Վանիկ Իշխանի Դավթյան (հուլիսի 8, 1948, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 18, 2010, Օբնինսկ, Կալուգայի մարզ, Ռուսաստան), խորհրդային ճարտարապետ, Ռուսաստանի ճարտարապետների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թվականից Վանիկ Դավթյանն ապրել և աշխատել է Կալուգայի մարզի Օբնինսկ քաղաքում։ 1988 թվականից աշխատել է «ՕբնինսկԱրխՊրոեկտ» ստեղծագործական ճարտարապետական և նախագծային արհեստանոցում։ 2001 թվականից եղել է Օբնինսկ քաղաքի Քաղաքաշինության խորհրդի անդամ[1]։
Հիմնական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օբնինսկ քաղաքում գիտնականների տան հանդիսասրահի ինտերիերի նախագիծ,
- Օբնինսկի քաղաքային թանգարանի շենքի նախագիծ,
- Գիտնականների տան դիմաց, Լենինի պողոտայում, 12 հարկանի բնակելի շենքերի նախագիծ։ Այս տներում, առաջին անգամ Օբնինսկում, առաջին հարկի բնակիչների համար հայտնվեցին առջևի նախապարտեզներ և երկմակարդակ բնակարաններ[2],
- Օբնինսկի Կայարանամերձ հրապարակում գտնվող «Կոնտինենտ» կոշիկի գնդաձև խանութի շենքի նախագիծը,
- Օբնինսկի «Կենտրոնական հանրախանութի» վերակառուցման նախագիծ,
- Անհատական բնակելի շենքի նախագիծ «Արժանապատիվ բնակարան» բնակելի շրջանի համար,
- «Կրասնորուցկիների թենիսի ակադեմիա»-ի նախագիծ[3] (ավարտված չէ)։
Չիրականացված նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նորարարության գոտի, Օբնինսկի Կրասնիկ Զոր փողոցում[4]։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ճարտարապետ (1994)[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Постановление Администрации г. Обнинска № 1037-п от 13.11.2001 «О создании архитектурного совета»
- ↑ «Шагова Светлана Застывшая музыка Обнинска // Народная газета НГ-регион, № 13, 21.02.2008». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Генплан: вопросы без ответов // справочно-новостной сайт Обнинска Obninsk.Name, 01.03.2005». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Кошелева Наталья На градостроительном совете одобрили проекты застройки 55-го микрорайона и планировки инновационной зоны на улице Красных Зорь // «МК в Обнинске», № 6, 08.07.2008». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Указ Президента РФ от 11 апреля 1994 г. № 753 «О присвоении почетного звания „Заслуженный архитектор Российской Федерации“ работникам архитектурно-проектных мастерских „Обнинскархпроект“ Калужской области»