Ծնվել է 1958 թվականի հունիսի 6-ի Մախաչկալայում։ 1975 թվականին ավարտել է Մախաչկալայի թիվ 5 միջնակարգ դպրոցը։ Ավարտելուց հետոա աշխատել է որպես վերամբարձ կռունկի կռունկավարի աշակերտ։ Սովորել է Դաղստանի պոլիտեխնիկական ինստիտուտում, որն ավարտել է 1981 թվականին։ Նույն տարում նա աշխատանքի է ընդունվել «Դաղստանգլխջրշինի» մատակարարման բաժնում։ 1984 թվականին Վանատին հրավիրվել է աշխատելու Կոմերիտմիության քաղկոմում, այնուհետև տեղափոխվել Մախաչկալայի Լենինյան շրջկոմ։ 1978 թվականից եղել է էստրադային մանրապատումների ուսանողական թատրոնի թիմի անդամ, միաժամանակ մասնակցել է «Նոգինի ակումբ» պատանի հանդիսատեսի թատրոնին և «Մախաչկալայի թափառարջիկները» ՈՒՀԱ թիմին։ Մասնակցել է «Прожекторперисхилтон» հեռուստատեսային շոուին, «Մեկը բոլորի համար» սքետչ-կոմին, ինչպես նաև «Горцы от ума» նախագծին։ 2011 թվականին Վանատին տարել է ուղեղի կաթված։ Երկարատև հիվանդությունից հետո մահացել է 2012 թվականին հունիսի 1-ին[3]։