Վայր, որի մասին գիտենք միայն մենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Վայր, որի մասին գիտենք միայն մենք
չին.՝ 有一个地方只有我们知道
Վայր, որի մասին գիտենք միայն մենք.jpg
ԵրկիրFlag of the People's Republic of China.svg Չինաստան
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1]
Թվականփետրվարի 10, 2015
Լեզուչինարեն
ՌեժիսորՍյույ Ցզինլեյ
Սցենարի հեղինակWang Shuo?
ԴերակատարներՔրիս, Wang Likun?, Սյույ Ցզինլեյ, Cong Shan? և Rayzha Alimjan?
ՕպերատորՄարկ Լի Փինբ Բի
ԵրաժշտությունVarhan Orchestrovič Bauer?
Պատմվածքի վայրՊրահա
Նկարահանման վայրՉեխիա և Պրահա
Տևողություն109 րոպե
Շահույթ45 737 711 $
Պաշտոնական կայքէջ

«Վայր, որը գիտենք միայն մենք» (չինարեն՝ 有一个地方只有我们知道), 2015 թվականի չինական ռոմանտիկ դրամա, ֆիլմի ռեժիսորն է Սյու Ժինլեյը։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի փետրվարի 10- ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական ֆիլմի պատմության կենտրոնում է հայտնվում հասարակ մի գրող Ցզին Տյանը։ «Վայր, որը գիտենք միայն մենք» ֆիլմի հերոսուհին ապրում է բարդ ժամանակահատված, իր կյանքում. փեսացուն նրան թողնում է հարսանիքի ժամանակ։ Ավելի ուշ ճակատագիրը հարվածում է աղջկան ավելի ուժեղ՝ մահանում է նրա սիրելի տատիկը։ Զգալով իրեն ավելորդ այս աշխարհում և ցանկանալով փախչել մենակությունից, Ցզին Տյանը հեռանում է քաղաքից։ Շուտով Ցզին Տյանը որոշում է տեղափոխվել Պրահա։ Այստեղ հերոսուհին կրկին փորձում է վերադարձնել իր կյանքի գույները, նրան նույնիսկ հաջողվում է մի որոշ ժամանակ մոռանալ անցյալի խնդիրները։ Հանգստանալով և ձեռք բերելով ներքին հավասարակշռություն, աղջիկը ծանոթանում է մի հմայիչ տղայի հետ։ Տղայի անունը Փեն Ցզյան է և նա առանց ավելորդ ջանքերի գրավում է հերոսուհու սիրտը։ Ուրախությունից խելագարված՝ նա հասկանում է, որ կրկին ինչ-որ մեկին անհրաժեշտ է. Ցզին Տյանը հանկարծ սկսում է հասկանալ, որ իր կյանքում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Նա սկսում է բացահայտել իր մահացած տատիկի առեղծվածային գաղտնիքը։ Այդ գաղտնիքը կապված է այն ամենի հետ, ինչ հիմա կատարվում է Ցզին Տյանի կյանքում։ Բայց եթե այն ամենը, ինչ նա իմանում է, ճիշտ է, ապա արդյո՞ք աղջիկը իրավունք ունի լինել երջանիկ։ Այդ բարդ հարցին նա պետք է պատասխանի ինքնուրույն։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Քրիս Վու Փեն Ցզյան
Վան Լիկուն Ցզին Տյան
Հու Ջինլեյ Չեն Լանցին
Գորդոն Ալեքսանդր Ջոզեպ Նովակ
Ցոնգ Շան Ցզյանի մայրը
Սոֆիա Չաի Շույա Նի Նի (Ցզյանի աղջիկը)
Ջուք Ժհան Լոու Ջի
Ռե Յիզհա Շանշան

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2014 թվականի հունիսին Պրահայում և ավարտվել են 2014 թվականի օգոստոսին։

Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանում ֆիլմի շահույթը ցուցադրման առաջին վեց օրերի ընթացքում, կազմել է $ 37,81 մլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Patrick Frater (March 2, 2015). . "China Box Office: ‘Man From Macau,’ ‘Wolf Totem’ Hit Top in Second Holiday Week" Variety. Retrieved March 3, 2015.
  2. Kevin Ma (26 June 2014)."Xu Jinglei begins production on Somewhere" Film Business Asia. Retrieved 26 June 2014.
  3. Nancy Tartaglione (19 January 2015). "China Lion Sets ‘Somewhere Only We Know’ & ‘Running Man’ In U.S. – Video" Deadline.com. Retrieved 9 February 2015.
  4. "有一个地方只有我们知道 徐静蕾票房目标两个亿" People's Daily. 10 February 2015. Retrieved 9 February 2015.
  5. "Kris stars in Xu Jinglei’s new film: "Somewhere Only We Know" Sina English. 24 June 2014.
  6. Clifford Coonan (February 16, 2015). "China Box Office: Valentine's Day Lifts 'Somewhere Only We Know' Ahead of New Year Face-Off" The Hollywood Reporter. Retrieved February 16, 2015.