Վայոց սար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վայոցսարից)
Վայոց սար
Տեսակլեռ
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորՎայոց Ձորի մարզ
Վայոց սար (Հայաստան)##
Վայոց սար (Հայաստան)

Վայոց սար, հանգած հրաբուխ Ջերմուկ և Մալիշկա համայնքների սահմանագլխին, Կարմրաշեն գյուղից (Ջերմուկ համայնք) 3 կմ հարավ-արևմուտք։ Չորրորդականի գոյացում է։ Ունի 2581 մ բարձրություն, հատած կոնի ձև, մոտ 125 մ խորությամբ ձագարաձև խառնարան։ Կազմված է խարամներից։ Լանջերն օգտագործվում են որպես արոտավայր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու բառարան // Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ // Երևան 2007 թ.