Վայլի տրանսկրիպցիոն համակարգ

Վայլի տրանսկրիպցիոն համակարգ, ճիշտ է նաև Ուայլի անգլ.՝ Wylie, տիբեթյան այբուբենի տրանսկրիպցիոն համակարգ՝ լատինական այբուբենի սիմվոլների կիրառմամբ[1]։
Շատ նման է ժամանակակից չինական պինյին ստանդարտ համակարգին, որն օգտագործվում է համակարգչի ստեղնաշարից օգտվելու համար։ Չինական պինյին ստանդարտի հիման վրա ստեղծվել է Տիբեթյան պինյին ստանդարտը[2]։ Համակարգի անունը կապված է Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր, տիբեթագետ Տարել Վայլիի անվան հետ (1927-1984), ով 1959 թվականին կարողացել է համակարգը բերել ամբողջական տեսքի և ստանդարտացրել[3]։
Դրանից հետո ԱՄՆ-ում այն օգտագործվում է որպես տիբեթերեն լեզվի ուսումնասիրման ստանդարտ։ Վայլիի կոդը կազմված է հնչյունի համաձայն կարդացվող սիմվոլներից։ Բացառություն է կազմում միայն Gya համակցությունը.
- Gya-tibet.PNG, արտասանվում է գյա
- G.ya-tibet.PNG, արտասանվում է յա
Նշանագրերը տրանսկրիպցիոն համակարգի վերածելիս հաճախ օգտվում են տիբեթյան լեզվում օգտագործվող մի եղանակից՝ դակչխայից։ Այն իրենից ներկայացնում է «տառերով ընթերցում» կամ հեգել, և վերլուծական համակարգով մոտ է չինական հիերոգլիֆային արվեստին։ Տառերով կամ հեգելով կարդալու մեթոդը տիբեթերենում օգտագործվում է ոչ միայն լեզուն սովորելիս, այլև՝ առօրյա խոսակցականում։ Դակչխային տիրապետելը շատ կարևոր է, քանի որ բառի մեջ տառերի քանակը և արտասանվող հնչյունների քանակը տիբեթերենում տարբեր են։ Սա բնորոշ է չին-տիբեթական լեզվաընտանիքի բոլոր լեզուներին, և հատկապես տիբեթերենում շատ են նույնանունները, որոնք ունեն տարբեր գրելաձև։
Տիբեթյան նշանագրերի օրինակներ են.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Tibetan and Himalayan Library». www.thlib.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «The Wylie transliteration table at Nitartha International - home for digital Tibetan, is dedicated to preserving the ancient wisdom of the arts and sciences of Tibet with modern computer technologies». web.archive.org. 2005 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «The Tibetan and Himalayan Library». www.thlib.org. Արխիվացված է օրիգինալից 2020-01-07-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://web.archive.org/web/20080820134951/http://chris.fynn.googlepages.com/wylietranslitteration
- http://www.thlib.org/reference/transliteration/#wiki=/access/wiki/site/26a34146-33a6-48ce-001e-f16ce7908a6a/tibetan%20transliteration%20and%20transcription.html Արխիվացված 2017-04-23 Wayback Machine
- http://www.thlib.org/reference/dictionaries/tibetan-dictionary/translate.php
- https://web.archive.org/web/20070928124946/http://www.buddism.ru///_1KaNying/_translit/_translit.php
- https://www.tbrc.org/#help_FooterNavigationtools