Վաղը՝ ապրիլի երեքին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաղը՝ ապրիլի երեքին
ռուս.՝ Завтра, третьего апреля…
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1969
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻգոր Մասլեննիկով[1]
Սցենարի հեղինակՎլադիմիր Վալուցկի
ԴերակատարներՆատալյա Դանիլովա
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն70 րոպե

Վաղը՝ ապրիլի երեքին (ռուս.՝ Завтра, третьего апреля…), գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է ըստ Իլյա Զվերևի պատմվածքի։ Ռեժիսորը Իգոր Մասլեննիկովն է, նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում, 1969 թվականին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1971 թվականի մայիսի 31-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 1-ին Վովա Ռյաշենցևը դասընկերուհուց գրություն է ստանում, որով նա տղային հրավիրում է ֆիլմ դիտելու։ Նամակի հեղինակ Մաշա Գավրիկովան, իրոք, հավանում էր տղային, բայց Վովան ընկերոջ հետ խորհրդակցելուց հետո որոշում է, որ դա խաբեություն է։

Ավելի ուշ Վոլոդյան հասկանում է, որ սխալվել է և համոզում է ամբողջ դասարանին երդվել, որ հաջորդ օրը երեխաներից յուրաքանչյուրը կասի միայն ճշմարտությունը և անգամ մի բառ չի ստի։ Առաջին հայացքից բոլորին թվում էր, որ իրենք շատ ճիշտ և օգտակար գործ են կատարում։ Իրականում պարզվում է, որ անգամ բարի նպատակներ ունենալով՝ կարելի է մարդուն վիրավորել և վնասել։

Վեցերորդ «Բ» դասարանի երիտասարդ դասղեկ Արիադնա Նիկոլաևան երեխաներին մի պարզ բան է բացատրում, այն է. «Ճշմարտությունը միշտ պետք է ասվի, բայց այն մեզ չի ազատում միմյանց հանդեպ նրբազգաց և կարեկից լինելու անհրաժեշտությունից։ Ճշմարտացի լինել՝ նշանակում է լինել արդար, բարի, իսկական մարդ»։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սլավա Գորոշենկով` Վովա Ռյաշենցև
  • Նատալյա Դանիլովա` Մաշա Գավրիկովա
  • Կոլյա Օռլով` Օռլով («նկարիչ Տյուտկին»)
  • Ժենյա Մալյանցև` Յուրա Ֆոնարյով
  • Վոլոդյա Օլկենիցկի` Լյոնյա Սեմեչկին («հեռադիտակ Լյոնկա»)
  • Վոլոդյա Պիրոժկով` Կոլյան
  • Էնեկեն Ակսել` Արիադնա Նիկոլաևնա, ֆիզիկայի ուսուցչուհի, դասղեկ (հնչյունավորումը՝ Մարինա Նիլովայի[2])
  • Լյուդմիլա Վոլինսկայա` Լյուդմիլա Պետրովնա, գրականության ուսուցչուհի
  • Վլադիմիր Էրենբերգ` Վասիլի Ստեփանովիչ, աշխարհագրության ուսուցիչ
  • Պավել Լուսպեկաև` տնտեսվար Ֆերապոնտով
  • Լարիսա Մալևաննայա` Մաշա Գավրիկովայի մայրը
  • Ալեքսեյ Կոժևնիկով` Մաշա Գավրիկովայի հայրը
  • Ալեքսանդր Դեմյանենկո` միլիցիայի լեյտենանտ
  • Վիկտոր Իլիչյով` Ստանիսլավ Պետրովիչ, ֆիզիկոս և Արիադնա Նիկոլաևնայի փեսացուն
  • Կոնստանտին Ռայկին` բարձրդասարանցի

Դրվագներում

  • Անդրեյ Շչեպոչկին
  • Սերյոժա Սիկե
  • Մաշա Մալցովա
  • Լենա Պավլովա
  • Վոլոդյա Ավդեև
  • Լենա Բարսկայա
  • Սլավա Բելչիկով
  • Անդրեյ Չագին
  • Ա. Ալեքսեև
  • Ի. Անդրեև
  • Վ. Բորոնչիև
  • Տ. Վորոնովա
  • Ե. Եգորով
  • Ռ. Զամսկայա
  • Վ. Միխայլով
  • Տ. Մոսկելյովա
  • Վ. Նադուաևա
  • Տ. Պերևերզևա
  • Ա. Պոգորելենկո
  • Ե. Պոդվալնայա
  • Վ. Սմիրնով
  • Վ. Շորոխով
  • Տ. Յակովլևա

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ` Վլադիմիր Վալուցկի
  • Բեմադրող ռեժիսոր` Իգոր Մասլեննիկով
  • Բեմադրող օպերատոր` Վլադիմիր Վասիլև
  • Կոմպոզիտոր` Ալեքսանդր Կոլկեր
  • Երգի բառեր` Կիմ Ռիժով
  • Երգերը կատարել են` Լենինգրադի ռադիոյի և հեռուստատեսության նվագախումբը և մանկական երգչախումբը
    • Խմբավար` Յուրի Սլավնիցկի
    • Դիրիժոր` Լեո Կորխին
  • Բեմադրող նկարիչ` Վիկտոր Վոլին
  • Ռեժիսոր` Վ. Պերով
  • Օպերատոր` Վ. Տուպիցին
  • Նկարիչ-դեկորատոր` Վ. Սլոնևսկի
  • Հագուստի դիզայներ` Վիլյա Ռախմատուլինա
  • Նկարիչ-դիմահարդար` Վ. Սավելևա
  • Մուլտիպլիկացիան` Ի. Պոդգորսկու
  • Խմբագիր` Ալեքսանդր Բեսմերտնի
  • Հնչյունային օպերատոր` Ասյա Զվերևա
  • Մոնտաժող` Վալենտինա Միրոնովա
  • Կոմբինիացված նկարահանումներ.
    • Օպերատոր` Դ. Ժելուբովսկի
    • Նկարիչ` Լ. Խոլմով
  • Ռեժիսորի օգնականներ` Լ. Գալբա, Վ. Կարգոզերովա
  • Օպերատորի օգնականներ` Ա. Գորբոնսով, Ի. Ռոգոլսկի
  • Տնօրեն` Ա. Պլավնիկ

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին ստեղծագործական միություն
  • Լայն էկրան
  • Գունավոր
  • 70 րոպե

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմում կայացել է Կոնստանտին Ռայկինի կինոդեբյուտը։ Այդ ժամանակ նա սովորում էր Շչուկինի անվան թատերական ուսումնարանի առաջին կուրսում։ Իսկ ռեժիսոր Իգոր Մասլեննիկովը երիտասարդների էր ընտրում՝ ավագ դպրոցի աշակերտների դերերի համար։ Ռեժիսորի հուշերում կարդում ենք.

Մի անգամ ամռանը, Սանկտ Պետերբուրգի մոտակայքում, ամառանոցներից մեկում պիկնիկի ժամանակ ես հիշում եմ մի երիտասարդ տղայի, ով կենդանիներ էր նմանակում։ Ես ցնցվեցի հովազի նմանակումից։ Այնուհետև նա մի թռչուն նմանակեց... Նա զարմանալի շնորհ ուներ։ Եվ նա հենց Կոստա Ռայկինն էր[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0065237/
  2. М. М. Нелова Արխիվացված 2018-04-08 Wayback Machine на сайте wm-portal.com
  3. Документальный фильм «А я смогу! А я упрямый! Константин Райкин» (2010, «ТВ Центр»)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]