Վաղարշապատի քաղաքային մարզադաշտ
Արտաքին տեսք
| Տեսակ | մարզադաշտ |
|---|---|
| Ամբողջական անվանում | Վաղարշապատի Քաղաքային մարզադաշտ |
| Տեղագրություն | Վաղարշապատ |
| Երկիր | |
| Հիմնադրված | 1973 |
| Բացված | 1973 |
| Սեփականատեր | Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին |
| Տարողություն | 3000 |
| Տնային թիմ | Վաղարշապատ |
| Դաշտի չափսեր | 103 × 70 մ |
![]() | |
| |
«Վաղարշապատի Քաղաքային մարզադաշտ», ֆուտբոլի համար նախատեսված մարզադաշտ է Հայաստանի քաղաք Վաղարշապատում։ Գտնվում է Մայր Աթոռի հարավային տարածքում։ Կառուցվել ու բացվել է 1973-ին։ Մարզադաշտը տեղավորում է 3000 հանդիսական։ Մինչև 2005, մարզադաշտը ծառայել է որպես «Վաղարշապատ» ֆուտբոլային ակումբի տնային խաղերի հյուրընկալման վայր, Հայաստանի առաջնության խաղերում։ Այն սեփականաշնորհվել է Մայր Աթոռին՝ Հայաստանի Կառավարության 2005 թ. որոշման հիման վրա[1]։
Ներկայում, մարզադաշտը գործում է որպես պարապմոնւքների վայր՝ Արմավիրի մարզի տարբեր ֆուտբոլային պատանեկան դպրոցների համար[2]։ Այժմ այն գտնվում է անբարենպաստ վիճակում։ Ըստ Մայր Աթոռի պաշտոնական կայքէջին, այն վերանորոգվելու է Եկեղեցու բարերաների աջակցությամբ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մայր Աթոռի պարզաբանումները իրեն հարկային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ
- ↑ Ֆուտբոլը «թափանցել» է գյուղեր
- ↑ «ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ». Արխիվացված է օրիգինալից 2014-04-14-ին. Վերցված է 2014-04-12-ին.

