Վահրամ Բեկչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահրամ Բեկչյան
Ծնվել էհուլիսի 11, 1960(1960-07-11) (63 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՎՊՀ
Մասնագիտությունխմբագիր և հրատարակիչ

Վահրամ Վլադիմիրի Բեկչյան (հուլիսի 11, 1960(1960-07-11), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խմբագիր, հրատարակիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Վանաձորի պետական համալսարանը (1981 թվական), ՌԴ Կալուգայի բիզնես դպրոցը (1997 թվական)։

1994 թվականից ապրում է Կալուգայում։

1999 թվականից՝ «Գործարար» ամսագրի և նրան կից «Բարի լույս» թերթի հիմնադիր-խմբագիր, 2000 թվականից, միաժամանակ՝ «Շահանե» հրատարակչության հիմնադիր-տնօրեն։

Լույս են տեսել Բեկչյանի «Անունների աշխարհ» (2002 թվական) գիրքը, «Հայ-ռուսերեն, ռուս-հայերեն բառարանը» (2005 թվական), «Ռուս-հայերեն զրուցարանը» (2001 թվական)։

Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ (2008 թվական)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։