Վահան (ինքնաձիգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան (այլ կիրառումներ)
Վահան
Ենթատեսակինքնաձիգ
Երկիր Հայաստան
Տեխնիկական տվյալներ
Փողի տրամաչափ5.45 մմ
Փողի երկարություն415 (16.3 ներքին) մմ
Զենքի երկարություն920 (725 ծալված կոթով) մմ
Զենքի քաշը առանց փամփուշտների4.08 կգ
Զենքի քաշը լիցքավորված պահեստատուփով4.18 կգ
Պահեստատուփի տարողություն30-45 հատ
Փամփուշտի քաշ3,3-4,1 գ
Փամփուշտի տեսակ5,45 x 39 մմ
Մարտական արագաձգություն800 կր/ր
Հրաձգության տեմպ800 կր/ր
Գնդակի սկզբնական արագություն1000 մ/վ
Ուղիղ կրակի հեռավորություն800 մ
Նշանառու հեռավորություն1000 մ
Մահացու կրակի հեռավորություն500 մ

Վահան, հայկական արտադրության ավտոմատ, նախագծված ինժեներ Վահան Մանասյանի կողմից։

«Վահան»-ը ունի շատ պարզ կառուցվածք, ինչը նպաստում է նրա հեշտ և արագ արտադրմանը։ Աշխարհում եզակի նոր համակարգի զենք է։ Ինքնաձիգը կարող է համալրվել Փողատակային ԳՊ-30 նռնականետով, սվին-դանակով և Վ․ Մանասյանի կոնստրուկցիայով պատրաստված օպտիկայով։ Վ․Մանասյանը զենքը գնելու բազում առաջարկներ է ստացել այլ երկրների կողմից, սակայն մերժել է պատճառաբանելով, որ զենքը պատրաստված է իր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության համար։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենքի ավտոմատիկան աշխատում է կիսաբաց փականի սկզբունքով ինչը՝ բավականին հեշտացնում է արտադրման պրոցեսը։ Ինքնաձիգի բոլոր մասերը գտնվում են փողի առանցքի ուղղության վրա, որի արդյունքում զենքի թափահարումը հասցվել է նվազագույնին, գնդակները չի ցրում և հասցնում է ուղիղ թիրախին՝ խնայելով փամփուշտները։ «Վահան»-ը արագ արձագանքման զէնք է, շնորհիվ իր պարզ կառուցվածքի։ Կրակում է ԱԿ-74-ի փամփուշտներով և աշխատում է հենց ԱԿ-74-ի ստանդարտ պահեստատուփերով։

«Վահանի»-ի կոթը ծալվում է, որի շնորհիվ այն դառնում է ավելի հարմարավետ։ Ինքնաձիգի ձգանը ունի 2 ռեժիմ` մենահատ և կրակահերթ։ Մենահատ կրակելու համար ձգանը կիսով չափ սեղմվում և բաց է թողնվում, իսկ կրակահերթի համար ձգանը պետք է սեղմել մինչև վերջ։ Հարվածաձգանային մեխանիզմը բաղկացած է 5 մասից։ Պահեստատուփը կարող է պարունակել 30 կամ 45 հատ 5,45 տրամաչափի փամփուշտներ։ Փողը կարելի է հեշտությամբ փոխարինել ՆԱՏՕ-ի փողի և կրակել 5.56 տրամաչափի փամփուշտներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]