Վահան Զեյթունցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զեյթունցյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահան Զեյթունցյան

Վահան Զեյթունցյան (), խմբագիր-հրատարակիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Խարբերդի «Եփրատ» քոլեջում։ 1911–1914 թվականներին եղել է Կոստանդնուպոլսի Հնչակյան ուսանողական միության «Կայծ» ամսաթերթի տնօրեններից, 1909–1914 և 1919 թվականներին՝ «Հայ աշխարհ» շաբաթաթերթի արտոնատեր-տնօրեն, 1919–1922 թվականներին՝ «Երկիր» օրաթերթի խմբագիր։

1925 թվականին մեկնել է Աթենք, 1926–1928 թվականներին՝ «Հաղթանակ» պարբերականի հրատարակիչ։ 1930 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ 1947–1949 թվականներին խմբագրել և հրատարակել է «Նոր աշխարհ» գրական, քաղաքական շաբաթաթերթը։ 1958–1959 թվականներին Բուենոս Այրեսի «Շարժում» շաբաթաթերթի խմբագիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։