Վախթանգ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վախթանգ Հարությունյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 29, 1972(1972-02-29) (50 տարեկան)
ԾննդավայրՔաջարան, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունկոմպոզիտոր, բանաստեղծ, սցենարիստ, ռեժիսոր և նկարիչ
Աշխատավայր«Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն
Կայքvakhtangharutyunyan.com

Վախթանգ Լյուդվիգի Հարությունյան (փետրվարի 29, 1972(1972-02-29), Քաջարան, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ երգահան, բանաստեղծ, սցենարիստ, ռեժիսոր և նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1972 թվականի փետրվարի 29-ին Քաջարան քաղաքում[1]։

1989-1993 թվականներին դասական կիթառի պրոֆեսիոնալ կրթություն է ստացել կիթառահար Համլետ Հարությունյանից[1]։

1995-1997 թվականներին ուսանել է օպերային երգիչ Ռոբերտ Բաբուրյանի մոտ։

Առաջին անգամ բեմ է բարձրացել 1992 թվականին Երևանի Ճարտարապետների տանը՝ «Համերգ մոմի լույսով» խորագրով հեղինակային երգի համերգին (կազմակերպիչ՝ երգիչ-երգահան, ճարտարապետ Արարատ Բոբիկյան)[1]։ Հետագայում ունեցել է համերգներ Երևանի պետական համալսարանում, Երևանի օտար լեզուների պետական ինստիտուտում և Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտում[1]։

1994 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի տեխնիկական ստեղծագործության ֆակուլտետը։

1994-1995 թվականներին ծառայության է անցել Հայաստանի զինված ուժերում ՆԳՆ Հատուկ նշանակության գումարտակում։

2008 թվականին հիմնադրել է Բարդերի ակումբը, որը մինչ հիմա շարունակում է գործունեությունը[1]։

Թողարկել է 7 ձայնասկավառակ (5-ը՝ հայերեն, 2-ը՝ ռուսերեն), 1 համատեղ ձայնասկավառակ՝ «Զրույց», Արմինե Հայրապետյանի, Արեգ Նազարյանի, Տաթևիկ Աղամիրյանի հետ և 3 հեղինակային երգի հավաքածուներ[1]։

Սիվիլ Արտ մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրենն է, որն իր հերթին 2015 թվականից իրականացնում է Հայաստանում «Հուսո առագաստ» հեղինակային երգի ամենամյա միջազգային փառատոնը[2]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ցնորք» - 1998 թ.
  • «Վերադարձ» - 2000 թ.
  • «Զրույց» - 2001 թ. (Արեգ Նազարյանի, Տաթևիկ Աղամիրյանի, Արմինե Հայրապետյանի հետ համատեղ)
  • «Ես ու ես» - 2005 թ.
  • «Հեղինակային երգի հավաքածու N1» - 2009 թ.
  • "Я живу как живу" - 2011 թ.
  • «Հեղինակային երգի հավաքածու N2» - 2012 թ.
  • «Գիշեր է, գիշեր» - 2012 թ.
  • "Прости меня" - 2013 թ.
  • «Հեղինակային երգի հավաքածու N3» - 2016 թ.
  • «Հարազատ ստվերներ» - 2018 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]