Վալտեր Թորոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալտեր Թորոսյան
Ծնվել էհունիսի 22, 1936(1936-06-22)
ԾննդավայրԿիրովական, ԽՍՀՄ
Վախճանվել էօգոստոսի 7, 2011(2011-08-07) (75 տարեկան)
Մասնագիտությունլրագրող և արձակագիր
Քաղաքացիություն Հայաստան
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԿայծ և Գուգարք

Վալտեր Նիկողոսի Թորոսյան (հունիսի 22, 1936(1936-06-22), Կիրովական, ԽՍՀՄ - օգոստոսի 7, 2011(2011-08-07)), արձակագիր, լրագրող, ՀՀ Գրողների միության անդամ 1984 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալտեր Թորոսյանը Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան №3 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո մինչև 1958 թվականը աշխատել է որպես դերձակ, խառատ, հսկող։ 1967 թվականին ավարտել է ԽՄԿԿ կենտկոմին առընթեր կուսակցական բարձրագույն դպրոցը, 1981 թվականին՝ Ստեփանավանի անասնաբուծական-անասնաբուժական տեխնիկումը։ 1958-1969 թվականներին աշխատել է Վանաձորի «Կայծ» թերթի խմբագրությունում։ 1969-1970 թվականներին եղել է Վանաձորի «Կառուցող», 1970-1973 թվականներին՝ «Գուգարք» շրջանային թերթերի խմբագիրը։ 1973-1979 թվականներին աշխատել է որպես ՀԿԿ Գուգարքի շրջկոմի քարտուղար։ 1979-1993 թթ. կրկին աշխատել է որպես «Գուգարք» թերթի խմբագիր։ Այնուհետև աշխատել է Վանաձորի «Վերածնունդ», «Արփի», «Լոռու մարզ» թերթերում և «Մաշտոց» հանդեսում։ 1993 թ. հիմնադրել է «Գրական վերնատուն» հրատարակչությունը, 2002 թ.-ից հիմնադրել և հրատարակել է հնաբնակների «Վանաձոր» հայրենակցական միության «Ջուխտ ախպուր» թերթը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կանչում են սարերը, Երևան, 1970, 36 էջ։
  • Իմ աշխարհը, Երևան, 1974, 148 էջ։
  • Լեռների տիրակալները, 1979, 216 էջ։
  • Կյանքը արկածների մեջ (պատմվածքներ), Երևան 1982, 148 էջ։
  • Լեռներն այրվում են կարոտից (վիպակներ), Երևան, 1984, 324 էջ։
  • Կենդանի թիրախ (վեպ), 1987, 336 էջ։
  • Խաչվածին մահ չկա (վեպ), Երևան, 1994, 300 էջ։
  • Վանաձորը նրա պառնասն էր (Մկրտիչ Սարգսյանն իմ հուշերում), Երևան, 2003, 108 էջ։
  • Որսապատում (պատմվածքներ), Երևան, 2004, 143 էջ։
  • Նախնյաց հետքերով (պատմվածքներ), Երևան, 2007, 344 էջ։
  • Զուլու. վիհից դեպի անդունդը, Երևան, 2008, 143 էջ։
  • Կոտրած եկեղեցու լուսաբացը, Երևան, 2008, 407 էջ։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 199.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]