Վազգեն Ռշտունի
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռշտունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Վազգեն Ռշտունի | |
---|---|
Ծնվել է | մարտի 31, 1980 (44 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների թեկնածու |
Վազգեն Ռուբենի Ռշտունի (մարտի 31, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996-2000 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
- 2000-2002 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան։
- 2002-2005 թթ. սովորել և ավարտել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 թ. - ՀՀ Արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության ՀՀ միջազգային պայմանագրերի կատարման և ներպետական իրավունքների բաժնի իրավաբան։
- 2005 թ. - «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի իրավաբան։
- 2005-2006 թթ. - ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ, ապա՝ ավագ մասնագետ։
- 2006-2008 թթ. - ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության պետ։
- 2008-2009 թթ. - Երևանի քրեական դատարանի դատավոր։
- 2009 թ. փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով Երևանի քրեական դատարանի դատավորի լիազորությունները[1]։
- 2013 թ. նոյեմբերի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Վազգեն Ռշտունու՝ որպես Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվել են[2]։
- 2013 թ. նոյեմբերի 7-ին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով նշանակվել է Կոտայքի մարզի դատախազ։
- 2014 թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր[3]։