Վագոնում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վագոնում
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1881

«Վագոնում» (ռուս.՝ В вагоне), 19-20-րդ դարերի ռուս գրող Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը, որը գրվել է 1881 թվականին և առաջին անգամ հրատարակվել է «Անտոշա Չ» կեղծանունով, «Հանդիսատես» (ռուս.՝ Зритель) գեղարվեստական-հումորային ամսագրի իններորդ համարում[1]։ Սկզբնապես այն հրապարակվեց «Քաղվածք ճամփորդական ամսագրից» խորագրի ներքո[1]։ Գրաքննության կոմիտեի թույլտվությունը ստացվել է սեպտեմբերի 29-ին[1]։

1882 թվականին Անտոն Պավլովիչը պլանավորել էր պատմվածքը տպագրել «Չարաճճիություն» (ռուս.՝ «Шалость») հեղինակային ժողովածուում, ինչի համար էլ ստեղծագործության մեջ կատարել էր մի շարք ոճական փոփոխություններ։ Պատմվածքի վերնագիրը փոխվել էր «Վագոնում»։ «... Լավագույն Պոլյակովյան երկաթուղին» նախնական արտահայտությունը պատմվածքից հանվել էր։ Սարկավագի փոխարեն, ստեղծագործության մեջ հայտնվեց գյուղացին, «Սարկավագը պտտվում է» արտահայտությունը դարձավ «Ծղոտե գլխարկը պտտվում է»[2]։ Եկեղեցու և հոգևորականների վերաբերյալ ցանկացած հիշատակում գրաքննության կողմից հետևողականորեն հանվում էր ժողովածուից[3]։ Չեխովը հետևում էր նաև ամեն տեսակի գրական հանրահայտ ճշմարտություններին և շաբլոններին և խուսափում իր ստեղծագործություններում դրանց օգտագործումից։

Հեղինակի նամակներից հետևում է, որ դրա համար նա հավաքել էր ամբողջ գրանցամատյանները[4]։ «Վագոնում» պատմվածքում վերացվեցին հումորիստական լրագրության մեջ սովորական դարձած որոշ կատակերգական մանրամասներ` «Անցյալ տարի ընկերոջս կնոջը խլեցի նրանից <...> Ես ատում եմ զոքանչիս <...> Ներիր ինձ, զոքանչ, ես բազմիցս ցանկացել եմ քո մահը և քո սուրճի մեջ լցրել եմ այրված խցան»[5]։ Ժողովածուն տպագրվել էր, բայց գրաքննության կողմից չի թույլատրվել[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Громов, 1983, էջ 567
  2. Громов, 1983, էջ 567—568
  3. 3,0 3,1 Громов, 1983, էջ 557
  4. Громов, 1983, էջ 559
  5. Громов, 1983, էջ 568

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Громов М. П. Примечания // А. П. Чехов. Полное собрание сочинений и писем в тридцати томах / под ред. Н. Ф. Бельчикова. — Москва: Наука, 1983. — Т. 1. — С. 567—568. — 607 с. — 400 000 экз.