Վագերաձիեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վագերաձիեր, զեբրեր, միասմբակավորների կարգի ձիերի սեռի կաթնասուն կենդանիների խումբ։ Մարմնի երկարությունը 200—240 սանտիմետր է, պոչինը՝ 45—57 սանտիմետր, մնդավի բարձրությունը՝ 120— 140 սանտիմետր, քաշը՝ մինչև 350 կիլոգրամ։ Մարմինը պատված է իրար հաշորդող մուգ և բաց գույնի շերտերով։ Րաշը կարճ է, ուղղաձիգ դիրքով։ Պոչը վերջանում է երկար մազափնջով։ Ըստ մեծության, գանգի կառուցվածքի ու շերտավորության տարբերում են Վագետաձիերի 3 տեսակ։ Տարածված են Արևելյան, Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում։ Հանդիպում են հոտերով։ Շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Մնվում են բուսական, կերով։ Հղիությունը տևում է 346—390 օր։ Ծնում են 1—2 ձագ։ Արհեստական պայմաններում լավ են բազմանում։ Կլիմայավարժեցվել են ՄԱՀՄ-ում՝ Ասկուսնիա- Նովայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 222 CC-BY-SA-icon-80x15.png