ՎՄՎ պրինտ
ՎՄՎ պրինտ | |
---|---|
Տեսակ | հրատարակչություն |
Հիմնադրված է | 2001 |
Վայր | Երևան, Հայաստան |
Երկիր | Հայաստան |
«ՎՄՎ պրինտ», գրահրատարակչական համալիր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 2001 թվականին Երևանում։ Հիմնադիր-տնօրենը Վահրամ Մնացականյանն է։
Տպագրում է մանկապատանեկան գեղարվեստական գրքեր, տեղեկատվական, հանրագիտարանային գրականություն, ուսումնամեթոդական ձեռնարկներ և այլն (ավելի քան 100 անուն)[1]։
Լույս են տեսել Գագիկ Արծրունու «Դիցարան հայոց» (2003) հանրագիտական բառարանը և «Առաջինը» (2004) հանրագիտարանային տեղեկատուն, Ալբերտ Փարսադանյանի «Հայը. կենսագրություն մեկ տողով» (2004), Վաչագան Ա. Սարգսյանի «Հանելուկներ», «Երգող այբուբեն», «Զվարթ տրամաբանություն», «Արմանք զարմանք այբբենական ընթերցարան», «Մաթեմատիկական հետաքրքրաշարժ խնդիրներ և առաջադրանքներ», «Նկարազարդ դարձվածաբանական բառարան»[2], Ս. Ավագյանի «Նշանավոր հայուհիներ» (2006), Վահան և Վիլեն Սահակյանների «Հայ և համաշխարհային նշանավոր դեմքեր» (2006), «Հայոց բնաշխարհ» (Պատկերազարդ ուղեցույց ալբոմ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, 2007), Է. Զոհրաբյանի և Հ. Միրզոյանի «Գորիսի հանրագիտարանը» (2008), Մ. Ադամյանի «Հայրենի բնաշխարհի ցոլանքը» (հայերեն, ռուսերեն, անգլերեն, 2009), Վանիկ Սանթրյանի «Էդվարդ Միրզոյան...» (2013) և «Դուդուկի կանչը...» (2014) գրքերը և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՎՄՎ պրինտ – հրատարակած գրքեր
- ↑ «Վաչագան Սարգսյան». Gir.am Օնլայն գրախանութ (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 4-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |